«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով](/timthumb.php?src=disc/15-05-24/f28e024f392df801115cce2adce92b57.jpg&w=780)
Տեղեկացնում ենք, որ Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։ Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ