Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար)
ՖՈՏՈ![Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար)](/timthumb.php?src=disc/15-05-24/6ceb55720de43dcaf437c20e36c29b38.jpg&w=780)
Հանրահայտ գերմանացի մրցարշավորդ Միխայիլ Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է ավելի քան 4 միլիոն դոլարով:
Շումախերի ընտանիքի կողմից կազմակերպված աճուրդի գլխավոր իրը ժամացույցն է եղել, որը մրցարշավի գերաստղին նվիրել էր Ferrari-ի նախկին գործադիր տնօրենը։
FP Journe Vagabondage-ի պլատինե ժամացույցը պատրաստված է պատվերով. այն զարդարված է սպիտակ ոսկով, իսկ կարմիր թվատախտակի վրա առկա Ferrari-ի տարբերանշանը, Շումախերի սաղավարտը և յոթնյակը՝ ի պատիվ նրա՝ աշխարհի յոթ առաջնություններում հաղթանակների:
Աճուրդի հանված ութ ժամացույցներից շատերը ձեռք են բերվել նախավաճառքի գնահատման շրջանակներում: Շումախերի ժամացույցի վաճառքը համընկել է 1994 թվականին Ֆորմուլա 1-ի առաջնությունում նրա առաջին հաղթանակի 30-ամյակի հետ։