Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել](/timthumb.php?src=disc/15-05-24/c7e537500b77a714bb4e09bd4c6593c4.jpg&w=780)
Թուրքիայում այսօր՝ մայիսի 15-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Հաղորդվում է, որ 4,5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Էգեյան ծովում՝ Իզմիր քաղաքից 46 կմ հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։