ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել էր Դանիա, մասնակցել Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Դանիայում նորից հանդիպել է բրիտանական Մի-6-ի ղեկավարի՝ Ռիչարդ Մուրի հետ, բայց այս անգամ Փաշինյանը մեկնել էր բավականին վատ տրամադրությամբ։

Արևմտյան գործընկերների հետ Փաշինյանն անընդհատ փորձում է խոսել իր, և իր ընտանիքի անձնական անվտանգության մասին, քանի որ վերջին շրջանում իր մոտ եղել են բանագնացներ նաև Արևմուտքից, որոնք ասել են, թե ճիշտ կլինի, որ թողնի և հեռանա, հնարավորինս անցնցում իշխանության փոխանցում լինի այն մարդկանց, ովքեր հարմար են իրենց։

Ինքը՝ Փաշինյանը, պահանջում է անձնական անվտանգության երաշխիքներ, որոնք չեն տրվել։ Քանիցս նշվել է, որ ամերիկացիները նրան տրամադրել են անվտանգային հրահանգիչներ և, ըստ էության, Փաշինյանի անվտանգության համակարգում կան մարդիկ, որոնք դրսից են: Անգլիացիները նկատել են, որ Փաշինյանը լուրջ խուճապի մեջ է և անընդհատ սևեռված է իր անվտանգության վրա։

Վարչախմբի պարագլուխը Դանիա էր մեկնել Երևանում ընդդիմադիր շարժման ծավալման ֆոնին։ Նա անընդհատ ուզում է ծախել այս շարժումը անգլիացիների և ամերիկացիների վրա, համոզել, որ Բագրատ Սրբազանի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, որպեսզի Արևմուտքը աչք փակի շատ բաների վրա, օգնի իրեն, այլապես ռուսները կպատժեն։ Արևմուտքից, սակայն, պարզ հասկացրել են, որ այնքան էլ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքերին։

Առավել ևս, որ Բագրատ արքեպիսկպոս Գալստանյանը սկզբունքորեն անընդունելի չէ Արևմուտքի համար, եթե չասենք հակառակը՝ հաշվի առնելով Սրբազանի թե՛ անցյալը, թե՛ կապերը Արևմուտքի հետ։ Նիկոլ Փաշինյանի մոտ խուճապ է առաջացրել այն հանգամանքը, որ Բագրատ Գալստանյանի շարժմանն աջակցում են աշխարհաքաղաքական իրարամերժ վեկտորները։

Մի կողմից` բոլոր, այսպես ասած ավանդական ռուսական շրջանակները, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, հանրապետականները և այլ ընդդիմադիր շրջանակներ, այնպես էլ «Սասնա ծռերը», սորոսական շրջանակները և այլն։ Փաշինյանը սկսել է հասկանալ, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս` իրեն հեռացնելու առումով։ Փաշինյանին օգնելու գործից ձեռքերը լվացել են նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ նրան դուրս դնելով իրենց հաշվարկներից։

Սերինե Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular