ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզում ձերբակալված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից:

 

Նշենք, որ այսօր երեկոյան 20։00-ին լրանում էր 72 ժամը, ինչ Սուրեն Պետրոսյանը ձերբակալված էր, նրա նկատմամբ այլևս կալանքի միջնորդություն չէր կարող ներկայացվել, քանի որ լրացել է 60 ժամը։

ՁՊՎ-ի մոտ հավաքված քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին Սուրեն Պետրոսյանին։

 

«Այտեղից կգնամ տուն ու անմիջապես հետո կգնամ մեր պայքարը շարունակելու։

 

Ունեմ նոր մտքեր, նոր գաղափարներ, ամեն ինչ շատ լավ է լինելու։ 

 

Այս ինչ իմ դեմ աջաջադրված է եղել բացարձակ իմ հետ աղերս չի ունեցել։ Մենակ մի դեպքի ժամանակ եմ տեղում եղել, բայց բավականին հեռու էի եղել, կա նաև տեսահոլովակը, որևիցե կապ չեմ ունեցել առաջադրվածի հետ»,- ՁՊՎ- մոտ ասաց Սուրեն Պետրոսյանը։

 

Սուրեն Պետրոսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նշեց, որ Պետրոսյանի առնչությունն այդ դեպքերին իր կարծիքով ակնհայտորեն հերքվել է։ Մինչև այս պահը վարույթ իրականացնող մարմնի համար էլ է այդ կասկածը հերքվել, բայց դա չի նշանակում, որ գործը փակված է։

«Ցանկացած պահի Սուրեն Պետրոսյանին կարող են մեղադրանք առաջադրել»,–ասաց նա։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ Սուրեն Պետրոսյանին, ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։

Բերման ենթարկվելուց որոշ ժամանակ անց նրանց մի մասն ազատ էր արձակվել, իսկ Պետրոսյանին տեղափոխել էին Երևան։ Նա ձերբակալվել է առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular