ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտը

ՍՊՈՐՏ

Չամիզոյի և Բայրամովի սկանդալային մենամարտը վերանայվել է UWW-ի անկախ փորձագետների կողմից։ Արդյունքում մի քանի դատավորներ որակազրկվել են մինչև տարեվերջ, իսկ հանդիպման արդյունքը համարվել է անարդար։ Չնայած դրան, Թուրան Բայրամովը մնում է հաղթող, քանի որ մենամարտերի ելքը փոխելն արգելված է ըմբշամարտի միջազգային կանոններով, գրում է sportball24.com-ը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած  հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական քվոտայի համար լիցենզավորման մրցաշարում եզրափակիչ գոտեմարտում մենամարտել էին իտալացի Ֆրանկ Չամիզոն և ադրբեջանցի Թուրան Բայրամովը։ Մենամարտն ավարտվել էր Բայրամովի հաղթանակով՝ տեսահոլովակի կրկնակի դիտումից հետո։ Դա անարդար մրցավարության պատճառով մեծ սկանդալի պատճառ է դարձել։ Ավելի ուշ Չամիզոն խոստովանել էր, որ իրեն գումար են առաջարկել պարտվելու համար, սակայն նա հրաժարվել էր, ինչպես նաև նա դատավորներին էր մեղադրել կոռուպցիայի մեջ։ Ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք էր ներկայացրել մենամարտի արդյունքի վերաբերյալ։
Հիմա United World Wrestling-ը (UWW) ընդունել է մրցավարների սխալը, որակազրկել նրանց, սակայն մենամարտի արդյունքը չի վերանայել։
«Երկու հանձնաժողովներն էլ համաձայնել են, որ մենամարտի ժամանակ որոշ գործողություններ սխալ են գնահատվել, այդ թվում՝ ըմբշամարտիկի պասիվության բացակայությունը։ Նրանք նաև համաձայնել են, որ մրցավարական խորհրդակցությունն անարդյունավետ է եղել, եղել է ժամանակի սխալ, և որ հերթապահ խորհրդակցությունն իր գործունեության մեջ լուրջ թերի է եղել: Բացի այդ, հանձնաժողովին տեղեկացվել է կոնկրետ մենամարտում մրցավարական կոլեգիայի նշանակման և դերերի բաշխման ակնհայտ խտրականության մասին:
Չամիզո-Բայրամով մենամարտում մրցագորգում մրցավարն էր Ռոման Պավլովը, դատավորը Ալի Սայվանը, իսկ մրցագորգի նախագահը Ալեքսեյ Բազուլինը։ Դատավորական պատվիրակության կազմում էին Քամել Բուազիզը, Իբրահիմ Չիչիօղլունև Քեյսի Գեսլը։ Կարգապահական պալատը որոշել է Պավլովին և Չիչիօղլուին որակազրկել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սայվանը որակազրկվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի30-ը։ Մենամարտի նախագահ Բազուլինը որակազրկվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը»,-ասվում է UWW-ի հայտարարության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular