ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը](/timthumb.php?src=disc/23-04-24/f69c0fb036c29ecf600f0acdba17f8cd.jpg&w=780)
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: