ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա

ՍՊՈՐՏ

Ինտերի սպորտային տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտարարել է, որ ակումբը ամռանը 2 նորեկ կունենա։

«Մենք գրեթե պայմանավորվել ենք 2 նոր տրանսֆերների վերաբերյալ»,- Աուզիլիոյի խոսքն է մեջբերել ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ Ռոմանոյի՝ խոսքը «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի և «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու մասին է։ Երկու խաղացողների պայմանագրերն էլ իրենց ներկայիս ակումբների հետ ավարտվում են ամռանը, ուստի նրանք անվճար կմիանան «Ինտերին»։

Երեկ՝ ապրիլի 22-ին, «Ինտերն» Իտալիայի առաջնության 33-րդ տուրում հաղթեց Միլանին (2:1) և դարձավ երկրի չեմպիոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular