ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագետները միավորվում են հանուն հայրենիքի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության բովանդակությունն ու ռազմավարությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պետք է կառուցել ներքին ու տարածաշրջանային այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները։ Նա նշեց, որ պատմության մեջ երբեք չի եղել հարատև խաղաղություն. «Խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի, իր մեջ ուժ կգտնի ու կդառնա այն հակաուժը, որը կբալանսավորի մեր հակառակորդի ծավալապաշտական ձգտումները»,- ասաց Այվազյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որից չի ուզում հետ կանգնել․ «Ես և մեր բոլոր գործընկերներն իսկապես ուրախ կլինեինք, որ այս պարագայում սխալված լինեինք։ Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ մենք այդքան էլ չենք սխալվել»։

Արա Այվազյանը նաև ներկայացրեց այս ՀԿ-ի ստեղծման որոշ դրդապատճառներ․ «Այսօր իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է։ Ներկայումս արտաքին դերակատարներն ու գործոններն են մեծամասամբ ձևավորում և իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում ՀՀ-ի միջազգային վարքագծի և ներքին օրակարգի վրա։ Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության առանցքային բնագիծը։ Որպես դիվանագետներ, որ կանգնած ենք եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք։ Տևական ժամանակ մեզ ասվում է, որ այն արտաքին քաղաքականությունը, որ վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։ Մենք գտնում ենք, որ կա այլընտրանքը դիվանագիտական-քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խոր վերլուծության և մեր մասնագիտական փորձի վրա։ Առաջիկա օրերին դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է կլոր սեղան-քննարկումներ՝ այդ օրակարգի ուրվագծերը ներկայացնելու մեր հանրությանը։ Հույս ունենք, որ այս հարթակը կդառնա համախմբող, միավորող կառույց, որը ավելի լավ ժամանակներում կսպասարկի նաև պետական գերատեսչություններին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular