Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


63-ամյա տղամարդու առերևույթ սպանության մեղադրանքով կալանավորվել է Կապանի բնակիչ․ վերջինիս տան բակից հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված մարմինը

ԻՐԱՎՈՒՆՔ

Հ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։

Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝  թաղված Կապանի բնակիչներից մեկի տան բակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17-ից 18-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։

Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո, 63-ամյա տղամարդը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահատություններ է հնչեցել Կապանի բնակչի հասցեին, ինչից հետո վերջինս 3 անգամ հարվածել է նրա դեմքին։ Սակայն, վիճաբանությունը, կարճ ժամանակ անց հարթվել է։  63-ամյա տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, գիշերել է Կապանի բնակչի տանը։

Քննությամբ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝  ապրիլի 14-ի առավոտյան տանտերը նրան գտել է մահացած վիճակում և վախենալով, որ վերջինս մահացել է իր հասցրած հարվածներից, որոշել է մարմինը թաքցնել։

Այդ նպատակով՝  այն տեղափոխել է իր տան հետնամաս, դիակը թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա։ Ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է,  փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամփոխրացած զանգվածը։

Սպանություն կատարած լինելու կասկածանքով, 2024թ. ապրիլի 18-ին Կապանի բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նրան մեղադրանք  է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանկապղծության դեպք՝ 1000 դրամի դիմաց․ ինչ է կատարվել Կոտայքի մարզում (տեսանյութ)Փաշինյանն ըստ հրամանի նետվեց Էրդողանի գիրկը. նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից վտարելն է  Էլինա Ավանեսյանը պարտվել է «Guangzhou open»-ի մեկնարկում Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվելԱրդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ»Ադրբեջանական բանակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը․ պատմության այս օրը (22 հոկտեմբեր)Վանաձորում 21-ամյա երիտասարդի ծայրահեղ ծանր վիճակով հասցրել են հիվանդանոց․ մանրամասներԳեղարքունիքում մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա«Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա». «Փաստ»Մահացու վթար՝ ՌԴ-ում․ 2 հոգի մահացել է, 5 տարեկան աղջնակը՝ հոսպիտալացվել«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»10 մլն դրամ և նույնքան արժողությամբ էլ ոսկյա զարդեր են գողացել. մեղադրում են պարեկներինԵրկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»Աճ տարադրամի շուկայումՀայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»Տեղումներ կլինեն ձյան տեսքովՄիջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ»Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ» Ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ» ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանը` ՀՌՀ անդամի միակ թեկնածու. «Ժողովուրդ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ» 5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. Մաս 235. «Ժողովուրդ» «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ»Կրկին փորձիր․ «Հրապարակ» «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյան տեղումներ են, կատարվում են մաքրման աշխատանքներԵվրախորհրդարանում հոկտեմբերի 22-ին կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերություններըԱմբողջ տարածաշրջանն իսրայելցիներին թույլ չի տա իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար. ԱրաղչիԳեղարքունիքի մի քանի գյուղեր ջուր չեն ունենա․ վթար է տեղի ունեցելՌԴ նախագահն ու Պաղեստինի առաջնորդը կքննարկեն Գազայում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումներըԵրևանում «KamAZ»-ն ընկել է փոսըՀայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության շրջանակներում էական փոփոխություն չկա, դա ՀՀ իշխանությունների խայտառակ քաղաքականության հետևանքն է․ Մեսրոպ ԱռաքելյանԲրազիլիայի և Կուբայի նախագահները չեն մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին․ Չնախատեսված հանգամանքներ են ի հայտ եկելԻրանում հայտարարել են՝ միջուկային դոկտրինը չեն փոփոխիԱրհեստական բանականությունը նույնքան վտանգավոր է, որքան միջուկային զենքը․ Բիլ ԳեյթսԱդրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, իսկ Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում․ ԱբրահամյանՍահմանազատման կանոնակարգը հակասում է Հայաստանի պետական, ազգային շահերին․ «կողմ» քվեարկողները կիսում են պետական դավաճանության պատասխանատվությունը․ «Սրբազան պայքար»«Սահմանազատման գործընթացը և Կանոնակարգի վավերացման ներպետական ընթացակարգերը հակասահմանադրական են»․ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Աժ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանըԳրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր․ ՔԿԾԺաննա Անդրեասյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է գերմանական առաջատար ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ համագործակցության ծրագրերըՄենք դիմել ենք ՄԱԳԱՏԷ-ին․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՊՍԺ-ի 21-րդ դարի լավագույն խաղացողների վարկանիշը՝ ըստ Goal-ի․ Մեսսին 23-րդն էՌուսաստանի առաջնահերթ խնդիրներն են Արևմուտքը թուլացնելը և ԱՄՆ-ն փլուզելը․ ՄեդվեդևՊուտինը հրամանագիր է ստորագրել Լևոն Ջուլֆալակյանին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին
Ամենադիտված