ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22.04-27.04.2024թ.)


Երևան քաղաքում՝
Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 22-23-ի և 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     29.6°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          -3.3°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     12.5°C

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular