ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանող չվերթներ են հետաձգվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանող չվերթները հետաձգվել են․ դա կարելի է տեսնել օդանավակայանի չվացուցակի վահանակին։

Հետաձգվածներից է նաև Վենետիկ-Երևան թռիչքը․ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմել է, որ Վենետիկի օդանավակայանում հայտնել են, որ  «Զվարթնոցը» փակ է։

Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

Լուսինե Մողրովյանը նշել է, որ այս պահին օդանավակայանի վազքաուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում, դրանք կտեւեն մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 13:30-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular