ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը բացահայտել է Ռուսաստանի արձագանքը ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետը բացահայտել է Ռուսաստանի արձագանքը ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ խտրականության համար, որը ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան, նպատակ ունի ՆԱՏՕ-ի երկրներից կազմակերպության խաղաղապահներին Ղարաբաղի տարածք բերել, NEWS.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կտրուկ բացասական կարձագանքի նման որոշմանը, եթե այն ընդունվի։

«Ռուսաստանը ակնհայտորեն բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում իրավիճակի քննարկմանը և այնտեղ կովկասյան տարածաշրջանի հետ չառնչվող այլ պատասխանատու ուժերի ներգրավման գաղափարին։ Ռուսաստանը դրան չափազանց բացասաբար է վերաբերվում: Հայաստանի փորձերը՝ ամեն կերպ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին բերել Հարավային Կովկաս, ամենևին չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»,- ասել է Սոլոննիկովը։

Նրա կարծիքով, Հայաստանը էական արդյունքների չի հասնի, բայց գործում է տրամաբանորեն, քանի որ Երևանի խնդիրն է կասկածի տակ դնել 2020 թվականի աշնանը բռնկված Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքները։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Բաքուն «աջակցում էր հայերի դեմ ատելության քաղաքականությանը, որի արդյունքում նրանք ենթարկվել են խտրականության, ջարդերի և խոշտանգումների»։

Ադրբեջանի իշխանություններն էլ կարծում են, որ ՄԱԿ-ի դատարանն իրավասու չէ քննարկել նման հայցը։ Ըստ Բաքվի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովի, մեղադրանքը չի մտնում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի տակ, որին հայկական կողմը վկայակոչում է հայցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular