ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը գնահատել է Փաշինյանի «տարածքային մանևրը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ կոչ է արել հրաժարվել «պատմական Հայաստանից»՝ հօգուտ «իրական Հայաստանի», գրում է Tsargrad.tv-ն:

Ըստ նրա՝ «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» սահմանազատման գործընթացը ավելի հեշտ չէ, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միևնույն ժամանակ, «պատմական Հայաստանը» չի ճանաչում «իրական Հայաստանի» տարածքային ամբողջականությունը:

Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ «պատմական Հայաստանը» հարևան մի շարք երկրների հետ երկարաժամկետ թշնամանքի երաշխիք է, ինչպես և՝ դա պատճառ ու բացատրություն կլինի Հայաստանի նկատմամբ նրանց ագրեսիվ քաղաքականության համար։

Ընդ որում, դրա պատճառով երկիրը մշտապես ունենալու է հովանավորչության և «ավագ բարեկամի» կարիք, իսկ դա իրական պետության և իրական ինքնիշխանության բացակայության երաշխիք է։

«Մենք պետք է կենտրոնանանք «իրական Հայաստանի» շահերը սպասարկելու վրա՝ միաժամանակ ամրագրելով ապագայում «պատմական Հայաստանի» տրամաբանությանը վերադառնալու անհնարինությունը»,- ընդգծել է Փաշինյանը։

«Վարպետության դաս Զելենսկու համար»,- Փաշինյանի «տարածքային մանևր»-ն այսպես է մեկնաբանել Դոնեցկի հանրապետության առաջին անվտանգության նախարար, պահեստի գնդապետ Անդրեյ Պինչուկը։ Իսկապես, եթե նայեք Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակին, ապա դրանք շատ առումներով նման են:

Երկու դեպքում էլ հակամարտությունից խուսափելու հնարավորություն կար, սակայն համապատասխան երկրների իշխանությունները չօգտվեցին այդ հնարավորությունից։ Եվ երկու դեպքում էլ երկրները կորցրել են տարածքներ, որոնք իրենցն էին համարում։ Տարբերությունն այն է, որ Հայաստանի վարչապետը հասկացել է, թե ինչպես ընտրողների առաջ արդարացնել տարածքների կորուստը։

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է ճանաչել օբյեկտիվ իրականությունը և բռնապետություն է հաստատել իշխանությունը չկորցնելու համար։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular