ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անել, որ այս վտանգները իրականություն չդառնան․նոր քարտեզ է հրապարակվել․ Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նաիրի  Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
❗Որպեսզի ավելի լավ պատկերացնեք Տավուշի մարզից թշնամուն տարածքներ տալու իրական վտանգները, նայեք նկարում պատկերված քարտեզներին։
1️⃣ Առաջին քարտեզում նշված է Ադրբեջանին Նիկոլի խոստացած հատվածից մինչև Լոռու մարզի Ալավերդու շրջան եղած հեռավորությունը ուղիղ գծով' 26.7 կմ։ Ըստ պայմանավորվածության' թշնամու կանգնելիք դիրքը այդ հատվածում ամենաբարձր կետերից մեկն է, որտեղից տեսանելի են Տավուշի և Լոռու մարզերը։
❗Ադրբեջանի սպառազինության մեջ կան Ուկրաինայից գնված "Ураган 9K57" կամ Թուրքիայից գնված "Sakarya T-122" համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք կարող են արագ տեղաշարժվել և կրակել մինչև 30կմ հեռավորությամբ։ Այսինքն Նիկոլի խոստացած տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում Լոռու մարզի հեռավոր Ալավերդին կդառնա թշնամու թիրախ։
2️⃣ Երկրորդ քարտեզում թշնամու հնարավոր դիրքից մինչև Վանաձոր եղած հեռավորությունն է ուղիղ գծով' 47.8 կմ։ Թշնամու հնարավոր դիրքից մինչև Վանաձոր ևս տեսանելի ու դիտարկելի է։
❗Ադրբեջանի սպառազինության մեջ կան Իսրայելից գնված "LAR 160" և Բելառուսից գնված "Polonez B200" համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, Ռուսաստանից գնված "Pion 2C7" 203մմ տրամաչափի մեծ հզորության ինքնագնաց հրետանին, որոնք կարող են արագ տեղաշարժվել և կրակել մինչև 50կմ հեռավորությամբ։ Այսինքն Նիկոլի խոստացած տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում Լոռու մարզի հեռավոր Վանաձորը ևս կդառնա թշնամու թիրախ։
3️⃣ Երրորդ քարտեզում թշնամու հնարավոր դիրքից մինչև Ախթալա եղած հեռավորությունն է' ուղիղ գծով 17.7 կմ։
❗Ադրբեջանի սպառազինության մեջ կան Ռուսաստանից գնված РСЗО «Град» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք կարող են արագ տեղաշարժվել և կրակել 20-40կմ հեռավորությամբ։ Այսինքն Նիկոլի խոստացած տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում Լոռու մարզի Ախթալան ևս կդառնա թշնամու թիրախ։
4️⃣ Չորրորդ քարտեզում թշնամու ներկա դիրքից մինչև Նիկոլի խոստացած անկլավ ընկած հատվածն է' 2.9 կմ։ Դա մեծ հեռավորություն չէ' ճեղքում անելու և Հայաստանի հյուսիսը կենտրոնից կտրելու համար։
Հիմա մտածենք' ի՞նչ անել, որ այս վտանգները իրականություն չդառնան։
 
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular