Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։

Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որսորդական հրացաններ, ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Արթիկի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Գնդացրի, ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան ու փամփուշտներ կամավոր հանձնելու դեպք։

Ախուրյանի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք՝ շնորհիվ քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ճամբարակ քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է նռնականետ։ Արտանիշ գյուղի մի բնակիչ էլ Ճամբարակի բաժին է բերել ողորկափող հրացան և ռազմամթերք։

Մարտունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի քաղաքի մի բնակիչ բաժին է բերել հրացան ու ռազմամթերք։
Տավուշի բաժնում արձանագրվել է ակոսափող հրազեն կամավոր հանձնելու 2 դեպք՝ շնորհիվ ոստիկանների բացատրական աշխատանքի։

Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաշեն հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Տեսանյութն այստեղ

Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես ձեզ կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ամենադիտված