Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների «ոչ լավագույն ժամանակներն են», բայց, միևնույն ժամանակ, իրենք չեն ցանկանում վիճել «դաշնակցի» հետ, գրում է News.ru-ն։

Այնուամենայնիվ, դրանից հետո Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հասկանալ է տվել, որ այսուհետ կենտրոնանում է միայն Արևմուտքի վրա՝ անտեսելով Մոսկվայի օգնությունը տարածաշրջանի կարևորագույն խնդիրների լուծման հարցերում։

Իհարկե, դա վերաբերում է նաև Հայաստանի և հարևան Ադրբեջանի հաշտեցման գործընթացին։ ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանի կարծիքով՝ պատահական չէ, որ Գերմանիայի կանցլերի հետ զրույցում Փաշինյանը այդքան մանրամասն թվարկել է արևմտյան դիվանագիտական հարթակներում՝ Պրահայում, Բրյուսելում և Գրանադայում արած իր հայտարարությունները, բայց, միաժամանակ, չի հիշատակել Մոսկվան և Սոչին, այսինքն Ռուսաստանի տարածքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Այսպիսով, Փաշինյանը ցուցադրաբար Ադրբեջանի հետ իր խնդիրների լուծումը տեղափոխում է արևմտյան հարթակներ։ Ակնկալիքն այն է, որ դա կլինի Ռուսաստանից նրա հեռանալու ևս մեկ վկայություն, Մոսկվայի ուղղությամբ հերթական հարձակումը,- ասել է Միրզայանը news.ru-ին:

Երկրորդ հերթին նա ակնկալում է, որ Հայաստանի «ազատագրմամբ» շահագրգռված եվրոպական էլիտաները իրեն մի շարք արարողակարգային ծառայություններ և զիջումներ կտրամադրեն։ Միրզայանը կանխատեսել է, որ դրանից հետո Փաշինյանը կարող է որպես իր «դիվանագիտական մեծ հաղթանակ» ներկայացնել այն, որ իբր Ադրբեջանի հետ ավելի արդյունավետ է շփվում արևմտյան հարթակներում, քան ռուսական հարթակներում։

«Այստեղ մենք, ցավոք, ունենք Հայաստանի ավանդական արտաքին քաղաքականության կանոնը՝ «ցուցադրումն ավելի կարևոր է, քան գործողությունը»։ Դժվար իրավիճակում հայտնված այնպիսի պետությունները, ինչպիսին Հայաստանն է, իրավունք չունեն առաջնորդվել նման սկզբունքներով։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Փաշինյանը դա անում է ոչ միայն ցուցամոլության, այլ նաև Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու համար»,- ենթադրել է Միրզայանը։

Փորձագետը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի եղել անցած տարվա հոկտեմբերի Գրանադայի հանդիպմանը, ուստի Բաքվի համար այդ հանդիպման արդյունքները դժվար թե ընդհանրապես նշանակություն ունենան։

«Ադրբեջանը շատ լավ է հասկանում Փաշինյանի նման խաղը»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Արևմտյան բոլոր երաշխիքները միայն խոսքեր են և չունեն որևէ կոնկրետ պարտավորություն, news.ru-ի հետ զրույցում նշել է միջազգային քաղաքագետ և RIAC փորձագետ Ալեքսեյ Նաումովը։ Նրա խոսքով, Երևանը «դեռևս ցանկանում է նստել երկու աթոռի և դեռ ամբողջովին չի խզել հարաբերությունները Մոսկվայի հետ»։

«Հիմա Փաշինյանի բոլոր խոսակցություններն Արևմուտքի հետ միտված են նրան, թե որքա՞ն կարող է ստանալ արևմտյան նոր գործընկերներից։ Երևանը մինչ օրս չի հատել կարմիր գծերը, որոնք կլինեն Գյումրիում ռուսական ռազմակայանի, ռուս սահմանապահների մերժումը, և արևմտյան զինվորականների հրավիրումը Հայաստանի տարածք։ Նա շարունակում է իր բազմավեկտոր քաղաքականությունը՝ հավատալով, որ Ռուսաստանը թույլ կտա իրեն մի շարք ավելի վիճահարույց քայլեր ձեռնարկել»,- ենթադրել է Նաումովը։

Միևնույն ժամանակ, հավելել է քաղաքագետը, Հայաստանի վարչապետը փորձում է Ղարաբաղի կորստի ողջ պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա։ «Հայաստանի հասարակական կարծիքի տեսանկյունից՝ Ռուսաստանն է «հանձնել» Ղարաբաղը։ Մոսկվան, ասում են, Ադրբեջանի հետ չի կռվել «Հայաստանի համար», ուստի ինքն է պատասխանատու այդ պարտության համար։ Բայց փաստացի՝ Փաշինյանը և նրան ընտրած հայ ժողովուրդն է պատասխանատվություն կրում»,- ասել է Նաումովը։

Մոսկվան դեռ դուրս չի գրել Հայաստանը և փորձում է հարաբերություններ պահպանել նրա հետ, նշել է փորձագետը։ Նա, սակայն, կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր չի լինի վերականգնել վստահությունը։ «Հարաբերությունները նույնը չեն լինելու: Ինձ թվում է, որ դա նույնիսկ լավ է Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանին տրվող չափազանց մեծ նշանակությունը մասամբ խանգարում էր Մոսկվային։ Կարծում եմ՝ մենք կտեսնենք հավասարակշռում, անցում դեպի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչը միայն օգուտ կբերի Մոսկվային։ Ռուսաստանի հարաբերությունները հարևան Վրաստանի հետ աստիճանաբար բարելավվում են: Ուրեմն Ռուսաստանը չի, որ կորցնում է Հայաստանը, Հայաստանն է կորցնում Ռուսաստանին։ Վստահ եմ, որ Երևանի համար դրանից լավ չի լինի»,- իր կարծիքն է հայտնել Նաումովը։

Միրզայանը համաձայն է նրա հետ: «Փաշինյանի գործողությունների պատճառով Հայաստանն ինքն է հրաժարվում Ռուսաստանի հետ դաշինքից: Միաժամանակ, Հայաստանում ապրող հայ ժողովուրդը չի ցանկանում ոչինչ անել դրա դեմ։ Մարդիկ անտրամադիր են, բայց դա նրանց խնդիրն է»,- եզրափակել է փորձագետը։

Հայաստանը վերջին շրջանում իսկապես հեռանում է, news.ru-ի հետ զրույցում խոստովանել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Մոսկվան միշտ եղել է բաց և ազնիվ երկխոսության կողմնակից և ցանկանում է բոլոր երկրների՝ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԱՊՀ-ի մասնակցությունը հարցերի քննարկմանը»,- ասել է Կարասինը։ Նրա խոսքով, Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն կապված երկու երկրներ են, որոնք պետք է շահագրգռված լինեն այնպես զարգացնելու իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչպես միշտ եղել է։

«Կուրսը փոխելու որոշումը շատ հարցեր է առաջացնում, սակայն Մոսկվան պատրաստ է դրանք քննարկել ոչ թե հանրային տարածքում, այլ շփումների ժամանակ։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հարցերը լուծել երկխոսության միջոցով։ Իսկ մամուլի համար կատեգորիկ հայտարարություններ անելը դժվար թե նպաստեն փոխըմբռնման հասնելուն և առաջ շարժվելուն»,- նշել է Կարասինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Ամենադիտված