Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Arab News պարբերականին: Հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հիմնական մեջբերումները:

- Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դրանց զարգացման հեռանկարներ

Պատմականորեն մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել արաբական աշխարհի, բոլոր արաբական երկրների հետ, և այդ հարաբերությունները հիմնված են եղել մեր ժողովուրդների միջև ավանդական, պատմական բարեկամական կապերի վրա: Իհարկե, մենք չենք մոռանում, որ արաբական շատ երկրներ ընդունել են և նոր տուն դարձել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի համար:

Միաժամանակ, մշակութային կապերը, հարաբերությունները եղել են նաև դրանից առաջ։ Ուստի, այս համատեքստում նաև մի փոքր տարօրինակ էր այն, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չկային։ Եվ այս առումով 2023 թվականն իսկապես պատմական տարի էր. մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք։

Իսկ հիմա կայացավ իմ այցը Ռիյադ. հանդիպումներ եմ ունեցել համապատասխան պաշտոնյաների, այստեղի իմ գործընկերների հետ։ Եվ հարկ է նշել, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան, փոխադարձ վստահեցնում են, որ սա միայն սկիզբն է, մենք չենք ուզում այստեղ կանգ առնել։ Կան մի շարք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք խորացնել մեր համագործակցությունը, և կան շատ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Եվ հուսանք, որ այս այցից հետո կհայտնվի ճանապարհային քարտեզ՝ մեր հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի, ինչպես նաև էկոնոմիկայի և պլանավորման, կրթության նախարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկել ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ընձեռվող հնարավորությունները: Ես անկեղծորեն կարծում եմ, որ այստեղ չկան սահմանափակումներ. կրթություն, գիտություն, առաջադեմ տեխնոլոգիաներ, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մարդկանց միջև շփումներ, առևտրային ներդրումներ, ենթակառուցվածքներ: Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում: Եվ իհարկե, ապագան բավականին խոստումնալից է մեր համագործակցության համար։

Մեր տեսլականն այն է, որ մենք պետք է շատ սերտ համագործակցություն կառուցենք Սաուդյան Արաբիայի հետ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային, բայց նաև միջազգային հարթակներին: Նշեմ, որ երբ Սաուդյան Արաբիան հանդես եկավ «Էքսպո 2030»-ը ՍԱ-ում անցկացնելու հայտով, Հայաստանը դրան աջակցող երկրների թվում էր։ Եվ, ի դեպ, սա շատ լավ առիթ է շնորհավորելու Սաուդյան Արաբիային։

- Տարածաշրջանային հարցեր

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչությամբ

Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը: Հայաստանը դեմ է քաղաքացիական անձանց թիրախավորմանը: Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ մենք նույնատիպ զարգացումների միջով անցանք, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով 100.000 հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը, և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում: Մենք իսկապես մերժում ենք քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Կցանկանայի նաև նշել, որ Հայաստանի կառավարությունը վերջերս Գազայից տեղահանված փախստականներին հումանիտար աջակցություն ուղարկեց: Հուսով ենք, որ դա կօգնի թեկուզ ինչ-որ առումով թեթևացնել նրանց վիճակը և տառապանքները:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման տեսլականը

Մենք իսկապես հավատում ենք, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն։ ՀՀ Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և մենք բանակցություններում ներգրավված ենք բարեխղճորեն և կառուցողական կերպով: Թեև պետք է նշեմ, որ դեռևս կան մի քանի կարևորագույն հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից։ Առաջին խնդիրը, իհարկե, սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման խնդիրն է: Մենք համոզված ենք, որ գործընթացը պետք է ընթանա 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որն անվանել ենք «Խաղաղության խաչմերուկ». մենք իրապես կարծում ենք, որ եթե Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային կապուղիներն ապաշրջափակվեն՝ ներառյալ ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհներն ու երկաթուղիները, դա շահեկան կլինի ոչ միայն տնտեսական առումով, այլև կդառնա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության էական գործոն:

ՌԴ-ի հետ հարաբերություններ

Արդարացի է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կասեի, իրենց ամենաբարձր կետում չեն։ Իհարկե, կան բարդություններ, և մենք չենք կարող և չենք ուզում թաքցնել այդ բարդությունները։ Խնդիրներ կան, և հարցեր կան հայ հասարակության շրջանում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործելակերպի, ինչպես նաև մեր ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ, երբ մեր ինքնիշխան տարածքները հարձակման էին ենթարկվում 2022թ., 2023թ. և դրանից առաջ։ Այսպիսով, իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

ԵՄ-ի հետ հարաբերություններ

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ: Այդ ձգտումներն ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության ֆոնին, որը ՀՀ քաղաքացիներն ունեցան հայ ռուսական հարաբերություններում առաջ եկող խնդիրների ֆոնին, բայց չսահմանափակվելով միայն դրանով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ: Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այժմ նրանք ցուցաբերում են մեծ հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու հարցում: Այսպիսով, մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ: Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե այդ ճանապահը մեզ դեպի ինչ հանգրվան կտանի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы
Самое популярное