ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


X-69 թևավոր հրթիռ

Բերեզնյակի անվան «Ռադուգա» պետական  կոնստրուկտորական բյուրյում է ստեղծվել X-69 թևավոր հրթիռը, գրում է pikabu.ru-ն։ Այն  ունի 290 կմ արձակման առավելագույն հեռահարություն: Հրթիռը կարող է կրել երկու տեսակի մարտագլխիկներ՝ ֆուգասային կամ կասետային՝ համապատասխանաբար 310 և 300 կգ քաշերով։ Դա ենթադրում է անշարժ թիրախների լայն շրջանակ (ներառյալ ծովային թիրախները իրենց բազաներում), որոնց կոորդինատները հայտնի են եղել մինչև մեկնարկը և խոցման տարածքում ունեն նախկինում հայտնի տեղեկատվական հատկանիշներ: Առաջին դեպքում նավիգացիոն և ավտոմատ կառավարման համակարգը օգտագործում է GLONASS և GPS տվյալները։ Երկրորդում օգտագործվում է օպտիկա-էլեկտրոնային համակարգ, որի հիշողության սարքը կարող է պարունակել թիրախի «նկարները», ինչը թույլ է տալիս, օգտագործելով վերլուծությունը հրթիռը հասցնել թիրախին: Հակառակորդի կողմից հզոր էլեկտրոնային միջամտության դեպքում կառավարումն անցնում է  իներցիալ նավիգացիոն համակարգին:

Ամենայն հավանականությամբ, X-69 թևավոր հրթիռի առաջին մարտական  կիրառությունից հետո որոշակի դադար կլինի։ Դա պետք է անհրաժեշտ պաշարներ ստեղծելու համար, որպեսի հետագայում կիրառվեն զանգվածային։ Դա կհանգեցնի հակառակորդի հակաօդային պաշտպանության «ծանրաբեռնվածության» և կբարձրացնի հարվածների արդյունավետությունը։ Հրթիռներ արտադրող գործարաններն այժմ աշխատում են 24/7 ռեժիմով։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների X-69-ի արձակումն իրականացվել է ռուսական նորագույն Սու-57 կործանիչից։ Իրոք, հրթիռը կարող է «նետվել» UVKU-50 կրիչից, որը նախատեսված է հատուկ նոր Սու-57-ի համար։ Այնուամենայնիվ, տրամաբանական է այն, որ առաջին մարտական  արձակումները կատարվեն լավ փորձարկված կրիչներից։ X-69-ը կարող է տեղադրվել ստանդարտ AKU-58  կրիչի վրա, ինչը ենթադրում է Սու-30, Սու-34 և Սու-35 ինքնաթիռներ օգտագործելու հնարավորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular