ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Տեղական լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների և հակաօդային պաշտպանության գործողությունների մասին: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցել և հերքել երկրի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին տեղեկությունները:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի կենտրոնական Սպահան քաղաքի շրջանում պայթյունների և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հաջողությամբ խոցվել են երկրի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա», - գրել է Իրանի տիեզերական գործակալության խոսնակ Հոսեյն Դալիրյանը X սոցիալական ցանցում։

Իրանական Press TV հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Իրանի վրա արտաքին հարձակում ընդհանրապես չի եղել։ Ավելի վաղ CBS News-ը և ABC News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։

Սպիտակ տունն ու Պենտագոնն այս մասին չեն մեկնաբանել։

«Մենք այս պահին մեկնաբանություն չունենք», - AFP-ին ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը:

Իսրայելի պաշտոնյաներն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ կարող են հակահարված տալ այն բանից հետո, երբ Իրանը անցած շաբաթվա վերջին հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի քաղաքների ուղղությամբ:

ԱՄՆ-ը ակնարկել է, որ չի միանալու Իրանին պատասխան հարված հասցնելուն, սակայն հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ՝ ակնկալելով զսպել էսկալացիան:

FARS լրատվական գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ երեք պայթյուն է որոտացել Սպահանի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող Շեկարի բանակային ավիաբազայի տարածքում։ Գործակալության տվյալներով՝ Սպահանում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել, որը հայտնաբերել է անօդաչու թռչող սարքը։

Պայթյունների հետևանքով կոտրվել են ադմինիստրատիվ մի քանի շենքերի ապակիներ։ IRIB հեռարձակողը, հղում անելով «հավաստի աղբյուրներին», հաղորդում է, որ «երկրի մի քանի շրջաններում լսվող պայթյունի ձայները հակաօդային պաշտպանության համակարգի մի քանի անհայտ փոքր անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար ակտիվացնելու արդյունք են»։

Հիշեցնենք, որ Իրանի մի քանի միջուկային օբյեկտներ գտնվում են Սպահան նահանգում, սակայն, ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, միջուկային ենթակառուցվածքների օբյեկտներում միջադեպեր չեն գրանցվել։ Այլ վայրերում նույնպես ավերածություններ չեն եղել, գրում է IRNA գործակալությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular