ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Նիկոլ Փաշինյանը երեկ երկրորդ անգամ է մեկնել Տավուշի մարզ, հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։

Մարտի 18-ին կայացած հանդիպմանը Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է վերադարձնի 4 գյուղերի տարածքները, այլապես մինչև շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի։ Պատերազմ, իհարկե, չսկսվեց, փոխարենը՝ Ոսկեպարում ընդդիմադիր լայն շարժում սկսվեց, որն անգամ մտադիր էր Փաշինյանին և ՔՊ-ական այլ պաշտոնյաներին պետական դավաճանության համար դատելու պահանջով ստորագրություններ ներկայացնել գլխավոր դատախազություն։

Երեկ կայացած հանդիպմանը միտումնավոր ներս չեն թողել տարբեր քաղաքական գործիչների, որոնք այս օրերին պերմանենտ գտնվում են Ոսկեպարում և աջակցում տեղի բնակչությանը։ Հիմնականում եղել են Փաշինյանի հետ տարված պաշտոնյաները և տեղի բնակիչները։

Այդ հանդիպումներից մանրամասներ ու տեսանյութեր կառավարությունը չի տարածել, փոխարենը՝ գյուղացիները, չգիտես ինչու, խանդավառված են, ավելին՝ բնակիչներից հայտնել են, թե Փաշինյանի դիրքորոշումները 180 աստիճանով փոխվել են մարտի համեմատ, խոստումներ է շռայլել, թե իբր 90 % բանակցություններն ընթանում են ի շահ ժողովրդի։ Ավելին, անհապաղ վերադարձվելիք 4 գյուղերի մասին որևէ բառ չի ասել։ Թե ինչն է նման շրջադարձի պատճառը, գյուղացիներն, իհարկե. չգիտեն։

Ըստ ամենայնի, Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմին համոզել է, որ առայժմ դրա ժամանակը չէ, հարկավոր է ընդհանուր բանակցությունները շարունակել մինչև երկրում ներքաղաքական իրավիճակը կարգավորվի: Հատկապես վերջին շրջանում փաշինյանական իշխանության դիրքերը լրջորեն խարխլվել են, և այժմ նա փորձում է ամեն ինչ անել իր իշխանությունը երկարաձգելու ու հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու քայլեր է ձեռնարկում։

Զառա Նիկոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular