ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Wall Street Journal-ի համար հոդվածում Կոնգրեսին կոչ է արել հաստատել Իսրայելին և Ուկրաինային օգնություն տրամադրելու իր խնդրանքը՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի հաղթանակը, աննախադեպ կմոտեցնի նրան ՆԱՏՕ-ի սահմաններին:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա մեր ընկերներին լքելու ժամանակը չէ։ Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային և Իսրայելին ազգային անվտանգության ոլորտում արտակարգ օգնության մասին, ինչպես նաև հաստատի մարդասիրական օգնությունը, որի խիստ կարիքն ունեն պաղեստինցիները Գազայի հատվածում», - գրել Է Բայդենը:

«Եթե Ռուսաստանը հաղթի, Պուտինի զորքերը կմոտենան ՆԱՏՕ-ի սահմաններին ավելի քան երբևէ»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular