ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսական զորքերը մարտավարական հաջողության են հասնում»․ Ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Սիրսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ռուսական զորքերը մարտավարական հաջողության են հասնում»,- «Страна.ua»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Հակառակորդը ավելացնում է իր ուժերը՝ ներգրավելով զրահատեխնիկա, նոր ստորաբաժանումներ, ինչի արդյունքում պարբերաբար մարտավարական հաջողությունների է հասնում»,- ասել է Սիրսկին։

Ռուսական կողմն էլ, օրեր առաջ ամփոփելով ուկրաինական կողմի մարդկային ու նյութատեխնիկական կորուստները, հայտարարել էր, որ հունվարից այս կողմ Ուկրաինան 80 000 զինծառայող է կորցրել, 14 000 միավոր տարբեր սպառազինություններ, այդ թվում՝ 1 200 -ից ավելի տանկ ու այլ զրահատեխնիկա։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, ուկրաինական կողմը, ամռանը ձեռնարկած հակահարձակումը տապալելուց հետո, փորձում է ամրանալ առանձին ուղղություններում, սակայն արդյունքի չի հասնում․ ռուսական զինուժը արևմտյան ուղղությամբ շարունակում է ճնշել ու հետ մղել ուկրաինականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular