Կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ](/timthumb.php?src=disc/13-04-24/b30b8ba90fbe89afd9a4ec2977256815.jpg&w=780)
Այսօր ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար:
Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել սեփական բնակարանում, իսկ կարիճը թաքնված է եղել սպորտային կոշիկի մեջ:
Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:
Վանաձորի բժշկական կենտրոն