Եվս մեկ տան լույս մարեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Եվս մեկ տան լույս մարեց](/timthumb.php?src=disc/13-04-24/05508bcb210187b1987212a69eb7f76a.jpg&w=780)
Խորը ցավով հայտնում ենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է Արտաշատ համայնքի բնակիչ զինծառայող Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Այս մասին հայտում է Արտաշատի համայնքապետարանը։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ժոզեֆի ընտանիքի անդամներին, հարազատներին և կիսում ենք կորստյան ծանր ցավը»,- հայտնում են համայնքապետարանից: