ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանի չմեկնելը հերթական հակահայկական քայլի պատճառ է դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և սպասելի էր, արտգործնախարար Արարատ Միրզոյանը չմեկնեց Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հավաքին։ Մինսկ մեկնել էր Մնացական Սաֆարյանը՝ ընդամենը այնտեղ հայկական կողմի ներկայության իմիտացիա ցուցադրելու համար։ Եվ բնավ զարմանալի չէ, որ Մինսկում Սաֆարյանին նախարարներն առանձնապես լուրջ չեն ընդունել, որևէ բան էլ չեն քննարկել նրա հետ, փոխարենը, թե՛ Սերգեյ Լավրովը, և թե՛ մյուսները քննադատության խոսքեր են հղել Հայաստանին։

Ավելին, ակնհայտ ոչ հայկական ուղղվածության քայլ են արել՝ որոշելով 2025 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք հռչակել ադրբեջանական Գյանջա` «Կիրովաբադ» քաղաքը։ Ադրբեջանական կողմն առաջարկել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակել Լաչինը։

Թե ի՞նչ որոշում է կայացվելու այդ մասով, դեռևս հայտնի չէ. կքննարկեն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին։ Մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն ու նրա արբանյակները փորձում են ներթափանցել ԱՊՀ ընդհանուր տարածքի բոլոր ռեգիոնները, փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համաձայնությունները։

«Չեն ցանկանում թույլատրել Ռուսաստանի օժանդակությամբ` Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացումը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Կոնկրետ Հայաստանի մասով Լավրովը ոչինչ չի նշել, ըստ երևույթին սպասում են մայիսի 8-ի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին և հաջորդ օրը կայանալիք Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը` Հայաստանի մասնակցության հաստատման հայտին։

Միայն հրաժարվելու դեպքում` դա գնահատելու են որպես Հայաստանի կողմից թշնամության վերջին քայլ։

Մանան  Էլիզբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular