ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսագետը բացատրել է, թե ինչու հայկական դրամը դոլարի նկատմամբ չի փլուզվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Osnmedia.ru-ն գրում է, որ Հայաստանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ վերջին տասը տարիների ընթացքում պահպանվել է դրամական լուրջ հոսքերի շնորհիվ, պարզաբանել է Կառավարման պետական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտի ֆինանսների և վարկի ամբիոնի դոցենտ Նիկոլայ Կուզնեցովը։

Տնտեսագետն ընդգծել է, որ հայկական դրամը դոլարի նկատմամբ երկար ժամանակ արժեզրկվել էր, սակայն իրավիճակը փոխվեց 2022 թվականին, երբ սկսեցին մարդիկ ու փողեր գալ Ռուսաստանի Դաշնությունից։

Դրա շնորհիվ ավելի քան յոթ հազար բիզնես բացվեց, որոնք Հայաստանին ամեն եռամսյակ բերում էին մոտ կես միլիարդ դոլար և առաջացնում դոլարի նկատմամբ դրամի 22 տոկոսանոց աճ։ Ներկայումս հայկական արժույթն ապահովվում է դրսից եկած դրամական հոսքերով և չի թուլանում նույնիսկ Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով։

Անցյալ օգոստոսին Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել էր Հայաստանի վարկային վարկանիշը և կանխատեսում արել առաջիկա տարիներին երկրի համախառն ներքին արդյունքի բարձր աճը պահպանելու վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular