Տավուշի թեմից պատասխանել են Փաշինյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Տավուշի թեմից պատասխանել են Փաշինյանին](/timthumb.php?src=disc/13-04-24/1349cecafedc944aee40dc8a46d273c3.jpg&w=780)
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին, թե քանի անգամ են մինչև վերջին զարգացումները հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։
Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ-ին, և եպիսկոպոսաց առաջին պատարագն է այդ ժամանակ մատուցել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։