Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Russia-news.ru-ն «Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կարող է վերջ դնել հայկական պետականությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, առևտրատնտեսական կապերի քայքայման կուրսը։ Սակայն, չնայած հակառուսական դեմարշների դիմաց Արևմուտքում աջակցություն գտնելու Հայաստանի կառավարության ղեկավարի սրված ցանկությանը, նրա վերջին հանդիպումները ԱՄՆ-ի պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ որևէ շոշափելի արդյունք չտվեցին: Ներկայում Հայաստանը հայտնվել է ճակատագրական խաչմերուկում, և այն որոշումները, որոնք այժմ կայացնում է նրա ղեկավարությունը, կարող են հանգեցնել ոչ միայն ծանր ճգնաժամի, այլ նաև հայկական հինավուրց պետականության ամբողջական կազմաքանդմանը։

2018 թվականին «գունավոր հեղափոխության» արդյունքում արևմտամետ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երևանը գրեթե բոլոր առանցքային ուղիներով արմատապես վերանայել է նախորդ քաղաքական ղեկավարության կուրսը, ինչի արդյունքում ոչ միայն խախտվել է տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը, այլ նաև պետությունը ներքաշվել է համաշխարհային աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։ Չնայած Ադրբեջանի հետ հակամարտությունում կրած ծանր պարտությանը, իր ամենամոտ հարևանների մեծ մասի ճնշմանը և Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար աղետին, Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն, ըստ էության, ոչ միայն Հայաստանի միակ դաշնակիցն ու տնտեսական գործընկերն է, այլ նաև նրա ինքնիշխանության փաստացի երաշխավորը։

Դեռ խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ տնտեսությունը սուբսիդավորվում և զարգանում էր բացառապես միութենական կենտրոնի ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական աջակցության շնորհիվ։ Երբեմնի հետամնաց գյուղատնտեսական երկրում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, էներգետիկ համակարգ, տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքներ, իսկ տեղական արտադրանքը մուտք գործեց ԽՍՀՄ հսկայական շուկա: Միութենական պետության փլուզման գործընթացում հանրապետության ղեկավարությունը և ազգայնական ուժերը բռնեցին Խորհրդային Միությունից դուրս գալու հետևողական կուրս։ Միաժամանակ, կազմալուծման գործընթացում Հայաստանը զինված հակամարտության մեջ մտավ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանների շուրջ։ Ե՛վ ԽՍՀՄ-ից դուրս գալը, և՛ Լեռնային Ղարաբաղում արյունալի հակամարտությունը հանգեցրին Հայաստանի համար սարսափելի սոցիալտնտեսական հետևանքների։ Առևտրային կապերի խզումը և հսկայական համամիութենական շուկայի կորուստը հանգեցրին ազգային տնտեսության բոլոր ոլորտների դեգրադացմանը, ինչը սրվեց փախստականների և բնակչության արտահոսքի խնդրով։

Անկախության առաջին տասնամյակները Հայաստանի համար նշանավորվեցին խոր ճգնաժամով, և միայն Եվրասիական տնտեսական համայնքին երկրի անդամագրումից հետո Հայաստանի տնտեսությունը սկսեց վերականգնվել, և բացվեցին զարգացման հեռանկարներ։ Կարևոր է հաշվի առնել այն, որ ներկայում և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքը կարող է վաճառվել ընդունելի պայմաններով և առանց սահմանափակումների միայն Եվրասիական շուկայում, առաջին հերթին՝ Ռուսաստանում։ Բրյուսելի ցանկացած խոստում Հայաստանի տնտեսությունը դեպի եվրոպական շուկայի վերակողմնորոշելու հնարավորության մասին լիովին անիրատեսական է, ինչը, ենթադրաբար, պետք է հասկանա թե՛ անձամբ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Հայաստանի բնակչությունը, քանի որ Արևմուտքի հետ նման գործարքների արդյունքները հեշտությամբ երևում են Ուկրաինայի և Մոլդովայի օրինակներով։

Հայկական արտադրանքը քաղաքական կամ կոմերցիոն նկատառումներով երբեք չի մտնի եվրոպական շուկա այն նույն պայմաններով, որով նրանք մուտք են գործում Եվրասիական շուկա։ Երևանը կկորցնի այն ներդրումները, որոնք ստացել է վերջին տարիներին, և հավանաբար կկորցնի նաև էներգետիկ ոլորտում այն նախապատվությունները, որոնք թույլ են տալիս հանրապետության արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և բնակչությանը գոյատևել։ Հասկանալու համար, թե Հայաստանը տնտեսապես և սոցիալական առումով որքան է կախված Ռուսաստանից, բավական է նայել այդ փոքրիկ անդրկովկասյան երկրի էներգետիկ շուկայի կառուցվածքին, որը գրեթե 60 %-ով կախված է ռուսական գազի մատակարարումից։ Այն դեպքում, երբ Փաշինյանի կառավարությունը, այնուամենայնիվ, որոշի իսպառ խզել Ռուսաստանի հետ նախկին գործընկերությունը և, ի հեճուկս ողջամտության, արագացված շարժում սկսի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, անկասկած կվերանայվեն էներգակիրների նախկին արտոնյալ պայմանները և գները:

Շուկայական գնով գազը վերջ կդնի ցանկացած տնտեսական ակտիվության և երկրի բնակչությանը կհասցնի ֆիզիոլոգիական գոյատևման շեմին։ Հարկ է նշել, որ, բացի ռուսական գազից, էներգետիկ ոլորտում և տնտեսության մեջ կենսական դեր ունի նաև Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, և որի շահագործումը չափազանց կախված է «Ռոսատոմի» հետ Երևանի համագործակցությունից։ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հակառուսական կուրսը, անշուշտ, կասկածի տակ կդնի էժան էլեկտրաէներգիայի այդ հուսալի աղբյուրի կենսունակությունը, քանի որ ատոմակայանի պահպանումը և դրա համար վառելիք գնելը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ բարիդրացիության պայմաններում։ Դժվար է ասել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ինքը հավատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի խոստումներին, սակայն օբյեկտիվ տվյալները, որոնք, անկասկած, ունի Հայաստանի իշխանությունը, չպետք է նրա մոտ պատրանքներ թողնեն Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում իր երկրի գոյատևման հնարավորությունների մասին։ Պաշտոնական Երևանի՝ Եվրամիության իրավահավասար գործընկեր դառնալու և Ռուսաստանի դեմ հակամարտությունում Արևմուտքի կողմը բռնելու ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանգեցնի և՛ Հայաստանի տնտեսության կործանմանը, և՛ երկրի ինքնիշխանության վերջնական կորստին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы
Самое популярное