ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023 թվականին Թուրքիան 2,3 միլիարդ դոլար է վաստակել ճաղատ օտարերկրացիների հաշվին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան, այսպես կոչված, բժշկական զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կլինիկաների մեծ թվի պատճառով երկար տարիներ է ինչ հանդիսանում է ճաղատ եվրոպացիների սիրելի վայր, գրում է EADaily.com-ը:

Նման հաստատություններում ամենատարածված և պահանջված ծառայություններից է տղամարդկանց մազերի փոխպատվաստումը։

Ըստ թուրքական «Sözcü» հրատարակության անցյալ տարի Թուրքիան նման զբոսաշրջիկներից վաստակել է 2,3 միլիարդ դոլար։

Իսկ ընդհանուր առմամբ, առողջությունը բարելավելու նպատակով երկիր է այցելել 1,4 մլն օտարերկրացի։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին այդ ոլորտը պետությանը բերել էր ընդամենը 1,9 մլրդ դոլար։

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով Թուրքիան ունի 40 բժշկական հաստատություն, որոնք ունեն միջազգային սերտիֆիկացում առողջապահական զբոսաշրջության ոլորտում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular