ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարվաճառում բեռնատարն ընկել է գետը. զոհերից մեկի դին գետը քշել-տարել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քարվաճառում ադրբեջանական բեռնատարն ընկել է գետը, որի հետևանքով 2 զոհ կա։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.) կորցրել է Howo բեռնատարի կառավարումը, և մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկնել գետը։ Վարորդ Շահբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.) մահացել են։

Շահբազովի դին գետը քշել-տարել է, փրկարարները որոնում են նրա մարմինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular