Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիրում եմ, շատ եմ սիրում»․ 26-ամյա Մարտիրոս Մկրտչյանի վերջին խոսքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ին Արցախում պատերազմ էր։ Այդ օրերին պակաս դժվար չէր դիրքերում թշնամու մեծաթիվ զորքի դեմ կռիվ տվող տղաներին թիկունքում սպասողների համար։ 

Հասմիկ Սարիբեկյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից է։ Նրա որդին՝ 26-ամյա Մարտիրոս Մկրտչյանը Մարտակերտի դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։

«Սարսափելի զգացողություն ունեցա, երբ պատերազմի լուրն առա։ Ինձ համար շատ դժվար էր այն առումով, որ Արցախի շրջափակման պատճառով նրան համարյա մեկ տարի չեմ տեսել։ 2022-ի նոյեմբերին եմ գրկել վերջին անգամ, երբ Գառնիից վերադարձավ Արցախ ծառայության»,- ասաց մայրը՝ նշելով, որ Մարտիրոսն իր ցանկությամբ 44-օրյա պատերազմից հետո ստացել է Արցախի քաղաքացիություն ու մնացել այնտեղ։

Մարտիրոս Մկրտչյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայության անցել Մատաղիսի զորամասում։ 2020-ին Թալիշ-Մատաղիս գյուղերի անկումից հետո՝ տեղափոխվել է 5-րդ պաշտպանական շրջան։ 

«44-օրյա պատերազմի ժամանակ բեկորային ծանր վիրավորում էր ստացել։ Հոկտեմբերի կեսերին նրան տեղափոխել են Հայաստան բուժվելու։ Երբ ապաքինվեց, առանց երկմտելու նորից տեղափոխվեց ծառայության։ Արցախին շատ էր կապվել ու երազանքներ ուներ այնտեղ։ Մի քանի անգամ ասել եմ գուցե գաս, այստե՞ղ շարունակես ծառայությունդ, ասել է՝ մամ, հարմարվել եմ այստեղ, ընկերներ ունեմ ու դեռ շատ երազանքներ կան, որ պիտի հասցնեմ։ Ուզում էր այնտեղ էլ ապրեր, բայց, պատերազմն ընդհատեց որդուս կյանքը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Տիկին Հասմիկին հաջողվել է միայն սեպտեմբերի 19-ի երեկոյան խոսել որդու հետ։ Մորը չանհանգստացնելու համար երիտասարդ հրամանատարն առանձնապես ոչինչ չի խոսել պատերազմից, ասել է՝ «ես լավ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Հասկանալով պատերազական իրավիճակը՝ մորն ասել է, որ սիրած աղջիկ ունի, պատմել է նրա մասին։ «Ասաց՝ «գիտեմ, կապերը լավ չի»։ Տվեց իր ընտրյալի հեռախոսի համարը, որ մենք իրար հետ կապի մեջ լինենք, ամենքս մեր ունեցած ինֆորմացիան միմյանց փոխանցեք։ Իրար շատ էին սիրում»...

Նույն օրը դիրքերում ծանր վիրավորում է ստացել նաև ավագ լեյտենանտ Մկրտչյանը։ Նրա սիրելին MediaHub-ին պատմեց, որ ուշ գիշերին վիրավորում ստանալուց կես ժամ անց վերջապես խոսել է Մարտիրոսի հետ։ 

«Վիրավոր էր, ինձ փորձում էր ուժ տալ, ասում էր՝ պիտի ուժեղ լինես, պիտի այս մի փորձությունն էլ հաղթահարենք, բայց ես զգում էի, որ սա արդեն վերջն է։ Ինքն էլ էր դա հասկանում, դրա համար անընդհատ ասում էր՝ «սիրում եմ քեզ, շատ եմ սիրում»»,- հիշում է նա։ 

Մարտիրոսի հարազատներն ավելի ուշ են իմացել, որ նա ծանր վիրավորում է ստացել մարտական ընկերների կյանքը փրկելիս, որից հետո դիրքում անմահացել է նաև ինքը։ 

«Օրեր շարունակ Մարտիրոսից ոչ մի լուր չենք ստացել։ Գառնիում մեզանից թաքուն բոլորը խոսում էին որդուս զոհվելու մասին, մեզ բան չէին ասում։ Առաջին օրերին Արցախում կապ չկար, հետո մյուս տղաս զանգահարում է Արցախի շտաբ, այնտեղից՝ Մարտակերտի զորամաս։ Հեռախոսի մյուս կողմից հայտնեցին՝ «Ցավում ենք, Մարտիրոսը ևս զոհվել է»... աշխարհը գլխիս փլվեց»,- ասաց Հասմիկ Սարիբեկյանը։ 

Մարտիրոս Մկրտչյանի մարմինն ամփոփվել է հարազատ գյուղի հերոսների պանթեոնում։ Նրա սիրելին, որի հետ պատրաստվում էր կյանքը կապել, կարոտով է պատմում Մարտիրոսի մասին։

Ասում է, որ դժվար է խոսել մարդու մասին, որին այնքան սիրում ես, բայց այլևս կողքիդ չէ.
«Ասում էր՝ բլոկադան ավարտվի, կգամ Հայաստան, քեզ մերոնց հետ ծանոթացնեմ, հետո խոսքկապի կգանք, նշանադրվենք։ Ես պարտվեցի պատերազմում։ Մարտիրոսի ընտանիքի հետ ծանոթացա, ցավոք, իր հոգեհանգստի օրը․․․»։

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ
Ամենադիտված