Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վախկոտ մարդը միայն կարող է իր ընդդիմախոսին այնպիսի վիճակի հասցնել, որ վերջինս այլևս չխոսի»։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանն այսպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքականությունը, նշում, որ գործող իշխանությունները տեղով վախկոտ են և այդ պատճառով էլ բռնաճնշումներ ու հետապնդումներ են իրականացնում իրենց ընդդիմախոսների դեմ։ «Համահայկական ճակատն», ըստ Արշակ Կարապետյանի, ասում է. «Վեշերդ հավաքիր և գնա, ո՜չ դու, ո՜չ կողքիդ քսերոքսները չեն կարողանում երկիր ղեկավարել։ Կողքինները չեն հասկանում, որ իրենք էլ պատասխանատվությունից չեն խուսափելու»: Արշակ Կարապետյանը հիշեցրել է, պապական խոսքը. «Պաշտոնը ուրիշի ձի է, այսօր դու ես քշում, վաղը ուրիշը կքշի…», և վաղը գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի վատ են վարվելու։

Մասնավորապես անդրադառնալով բանակում ստեղծված իրավիճակին՝ Կարապետյանը նշում է, թե Նիկոլ Փաշինյանը հրամանատարներին բանավոր հրաման է տալիս ինչ-որ ապօրինություն կատարելու, ապա հրաժարվում, որ հրաման է տվել, և բազմավաստակ զինվորականներին կալանավորում ու դատապարտում են։ Արցախի հանձնման մասին խոսելով՝ «Համահայկական ճակատը» շարժման առաջնորդը նշում է, որ իր տեղեկություններով՝ մոտ 5 միլիարդ դոլարի զինամթերք է թողնվել Արցախում։ «Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից։ Պատկերացրեք արցախցիների վիճակը, որ չորս կողմից շրջապատված էին, ու Հայաստանի ղեկավարն ասում է՝ դա ձեր հողը չէ»,- նշել է գեներալ Կարապետյանը, և հիշեցրել, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Արցախի հարցը լուծելու են հանրային քվեարկությամբ, սակայն ոչինչ չի արել, խաբել է ժողովրդին և արցախցիներին և բոլորիս։ Ըստ Արշակ Կարապետյանի՝ պատմությունը կրկնվում է, բայց իրենց քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի շատ բան փոխվի, իսկ բանակում իրավիճակ փոխելու համար առաջնահերթ պիտի գործող իշխանությունները հեռանան։ «Բանակում պետք է ծառայեն և պաշտոններ զբաղեցնեն կրթված, փորձառու սպաներ՝ սկսած պաշտպանության նախարարից, վերջացրած լեյտենանտով։ Միայն այդ պայմաններում կարող ենք ունենալ նորմալ և հզոր բանակ»,- ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
Ամենադիտված