Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի հետպատերազմյան վերականգնման փորձը կկիրառվի նաև Ուկրաինայում. վնասը կազմում է կես տրիլիոն դոլար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար կպահանջվի առնվազն 486 մլրդ դոլար։

Գումարը քիչ չէ Ուկրաինային աջակցող երկրների պետական ​​բյուջեների համար։ Գիտակցելով դա՝ գերմանական կառավարությունը չորեքշաբթի՝ ապրիլի 10-ի նիստում, հաստատել է մասնավոր ներդրումների, ինչպես նաև բարերարների և տարբեր հիմնադրամների միջոցների ներգրավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ պատերազմից ավերված Ուկրաինայի ազգային տնտեսությունը վերականգնելու համար։

«Կայուն, ժողովրդավարական և տնտեսապես բարգավաճ Ուկրաինայի խթանումը բխում է Գերմանիայի շահերից,- ասել է կանցլերի փոխխոսնակ Քրիստիանե Հոֆմանը կառավարության մամուլի ասուլիսում։

- Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքով Ուկրաինային հասցված վնասն ու կորուստները հսկայական են, և անհնար է դա միանգամից փոխհատուցել։

«Կառավարության կողմից հաստատված միջոցառումների ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, խթանել մասնավոր ներդրումները ինչպես ուկրաինացի, այնպես էլ գերմանացի, ինչպես նաև՝ այլ օտարերկրյա ձեռնարկատերերից։ Հոֆմանի խոսքով՝ Ուկրաինային օգնելու համար ստեղծված Եվրամիության հիմնադրամից 7 միլիարդ եվրոն կուղղվի ներդրումային պայմանների բարելավմանը, օրինակ՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու, կապիտալ ներդրումներին աջակցելու համար հավելյալ վճարումներին: Բացի այդ, բուն Ուկրաինայում 1999 թվականից գործող Գերմանա-ուկրաինական բիզնեսի զարգացման հիմնադրամի հիման վրա, Գերմանիայի օգնությամբ կստեղծվի ֆինանսական կառույց, որը նման է գերմանական Kreditanstalt für Wiederaufbau (KfW) պետական ​​բանկին. աջակցել ներքին ներդրողներին:

Գերմանական ֆինանսական սուբսիդիաների շնորհիվ այս հիմնադրամը կարողանում է արտոնյալ տոկոսադրույքներով ներդրումային վարկեր տրամադրել։ Գերմանիայի կառավարության տվյալներով՝ ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո շուրջ 40 հազար փոքր և միջին ձեռնարկություններ արդեն օգտվել են շուկայում մնալու այս հնարավորությունից։

«Գերմանիան շատ լավ փորձ է կուտակել KfW բանկի հետ, որը, փաստորեն, ճանապարհ հարթեց գերմանական տնտեսական հրաշքի համար 1950-1960-ական թվականներին և դեռևս բիզնեսին ու քաղաքացիներին էժան վարկեր է տրամադրում իրենց ներդրումների համար»,- հիշեցրել է Տնտեսական համագործակցության նախարարը։ Ուկրաինայում ներդրումները կապահովագրվեն Գերմանիայի կառավարության կողմից:

Բացի դա, Ուկրաինայում մասնավոր ներդրումների խթանման ծրագրին մասնակցում է նաև Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարարությունը։ Նրա մամուլի քարտուղար Նինա Մարիա Գյութլերը, պատասխանելով DW-ի հարցին, խոսել է գերմանական կառավարության երաշխիքների համակարգի մասին, որը նվազեցնում է այլ երկրներում ներդրումների քաղաքական ռիսկը։

Իսկ անցյալ տարվա գարնանը, հավելել է նա, Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ նման երաշխիքներ են տրվել նաև Ուկրաինայում ներդրումների համար՝ չնայած երկրում շարունակվող ռազմական գործողություններին։

Սա վերաբերում է տնտեսության տարբեր ոլորտներին, հատկապես՝ լոգիստիկայի, գյուղատնտեսության, սննդի արտադրության, շինարարության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ոլորտներում ներդրումներին, ասել է Գյութլերը։

2023 թվականին Գերմանիայի կառավարությունը 55 միլիոն եվրոյի չափով երաշխիքներ է ստանձնել Ուկրաինայում ներդրումների համար, հաղորդել է էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղարը, իսկ բավարարված հայտերի քանակով, Ուկրաինան այդ տարի առաջին տեղն է զբաղեցրել։

Հիմա իմաստ ունի՞ արդյոք, երբ պատերազմը դեռ եռում է, սկսել Ուկրաինայում ազգային տնտեսության վերականգնումը: Չէ՞ որ ռուսական ավիահարվածի ժամանակ ավերված և նորից վերակառուցված ձեռնարկությունը կարող է նորից թիրախ դառնալ։

Միգուցե Ուկրաինայում մասնավոր ներդրումների խթանման գերմանական ծրագիրը բավականին խորհրդանշական նշանակություն ունի և նպատակ ունի ցույց տալ Բեռլինի համերաշխությունը Կիևի հետ:

 

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել
Ամենադիտված