ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես շոյված եմ, որ իշխանությունն ինձնից այդքան վախեցած է. Նարեկ Մալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելույթս ուղղված է այս ամբողջ իրավական պրոցեսի ապօրինությունների շքերթին և ելույթիս վերջում կհասկանանք՝ որ պաշտոնյան է պատասխանատու այս ապօրինությունների համար և միասին կգնահատենք այդ պաշտոնյայի կոմպետենտությունը: Այս մասին իր վերջին դատական նիստի եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց հասարակական- քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը:

«2023թ սեպտեմբերի 19-ին երեկոյան 22:30 ինձ հայտնեցին, որ իմ տուն են այցելել մի խումբ ոստիկաններ, 4 հոգի ոստիկանական և 3 հոգի քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին: Ոստիկանները ներկայացել էին Կենտրոնի բաժնի աշխատակիցներ, ինչը սուտ էր: Ես խոստացա, որ առավոտյան կայցելեմ Կենտրոնի Ոստիկանություն, այդ պահի դրությամբ ոչ մի տեղեկություն չունեի, թե այս անգամ ինչ ոճրագործություն էի արել: Առավոտյան Ռուբեն Մելիքյանի հետ այցելեցինք և բոլորը, ձեռքերը թափ տալով, ասում էին, թե պրն. Մալյան ինչո՞ւ եք եկել:

Եղելությունը պատմելուց հետո հայտնեցին, որ երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ Կենտրոնի բաժնից ոչ մեկ չի այցելել ձեր տուն: Հիշեցնեմ, որ դա Արցախի ցեղասպանության ժամերն էին»,- նշեց նա:

Մալյանի խոսքով՝ Ռուբեն Մելիքյանին զանգահարեց Կենտրոնի Ոստիկանության պետի ժպ-ն և հայտնեց, որ տեղեկացել է առավոտյան այցի մասին և ասաց, որ մի անգամ էլ այցելեն և խոսեն:

«Երկրորդ անգամ գնացինք բաժին, ժպ-ն իջավ և ասաց, որ իմ մասով որևէ բան չկա ու մի քանի ճշտում պետք է արվի: Այդ ամենից հետո Ամիրյան փողոցով քայլում էի և երկու անձ քաղաքացիական հագուստով մոտեցան և ասացին, որ ինձ պետք է բերման ենթարկեն ու տանեն Կենտրոնի բաժին:

Հետո ինձ ձերբակալեցին փախուստի հիմքով, որովհետև գուցե որոշեի փախնել: Սա աբսուրդի թատրոնի առաջին արարն էր, աբսուրդը հետո էր սկսվելու: Ինձ ձերբակալողները նույնիսկ ոստիկաններ չէին: Ես պատկերացում չունեի ինչի համար են ինձ բռնել:  Օպերները կարմրած ու ամաչած հայտնեցին, թե բա պրն.Մալյան լայվ-մայվ եք արել դրա համար ենք ձերբակալել: Ու այդտեղ ծնվեց այն նախադասությունը՝ ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, որովհետև նպատակին չի ծառայել ու էլի եմ անելու: Ես հարյուրավոր լայվ-մայվ եմ արել ու էլի անելու եմ»,- հայտնեց Մալյանը:    

Մալյանը պատմեց, որ 12 քրեական գործ է ունեցել և չի հիշում մի դեպք, որ քննիչն իր ցուցմունքը խմբագրի՝ տեսախցիկի առկայությունն անգամ հաշվի չառնելով:

«Ես խոսում եմ, քննիչն ասում էր, որ ես դա նկատի չունեի: Ես ինչ նկատի ունեի, հենց դա էլ նկատի ունեցա: Չի կարելի մարդու ցուցմունքը խմբագրել: Դատավոր Մասիս Մելքոնյանը, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, 4 հիմք է առաջ քաշել, այնինչ գոյություն ունի 3 հիմք»,- շեշտեց նա:

Մալյանը հայտնեց, որ անակնկալ ունի և ելույթի ընթացքում անպայման կիմանանք ինչի մասին է խոսքը:

«Այս պրոցեսի ամբողջ իմաստը ինձ բանտում երկար պահելն է, որն իմ ինքնասիրությունը ահավոր շոյում է: Ես շոյված եմ, որ իշխանությունն ինձնից այդքան վախեցած է: Ես չունեմ 5 րոպե տևողությամբ լայվ, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը մոնտաժել է և կցել գործին ըստ իր հարմարության: Ո՞վ է մոնտաժել իմ լայվը, մենք ունե՞նք այդ հարցի պատասխանը: Ո՞վ է այդ Mr. X-ը: 12 գործով ոչ մի անգամ ցուցմունք չեմ տվել, բայց սա այն նախադեպն է, որ ես դա արեցի»,- ընդգծեց Նարեկ Մալյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular