Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես փրկվեցի, բայց Սևակը չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծանր վիրահատությունից հետո ես պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Երբ ներս մտավ մեծ եղբայրս, ես հարցրեցի նրան՝ «Արսե՛ն, բա ո՞նց ես եկել, մտածեցի՝ ճանապարհն արդեն բացել են»: Ասաց՝ «Արցախն էլ չկա, հանձնված է, բոլորս ենք եկել»։ Գիտե՞ք դա ինչի էր համեմատական, երբ զավակդ կամ ծնողդ զրկվում է կյանքից»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կյանքի, ապրելու համար պայքարող, Ծովատեղ համայնքի ղեկավար Արտակ Դանիելյանը։ 

Բոլոր գյուղերի պես ծովատեղցիները ևս իրենց առօրյա գյուղական գործերով էին զբաղված սեպտեմբերի 19-ին։ Բայց առավոտյան մի ներքին տագնապ կար հատկապես զինվորականների շրջանում։ Արտակը, որ աշխարազոր ուժերում վաշտի հրամանատար էր, միաժամանակ մտահոգված էր գյուղացիների անվտանգությամբ։

«Այդ օրը Հերհերից իմ ընկերներից մեկը՝ կորպուսի հրամանատարի տեղակալ Սևակ Սարգսյանը, դեռ առավոտյան զանգեց ու ասաց, որ սահմանին իրավիճակը գերլարված է, որ ամեն դեպքում ինչ որ մի բան լինելու է։ Ես նրան խնդրեցի, որ եթե կռիվ սկսվի, ու ես զոհվեմ, հանկարծ դիակս չթողնեն անտեր։ Ինքն էլ ասաց, թե այդ թեմայով չխոսեմ, ինչ-որ տեղ կատակի տվեցինք, անցանք։ Կեսօրին մոտ լսեցի «սնարյադի» պայթյունի ձայն, հեռվում էր, բայց անհանգստացնող։ Հետո Սևակից իմացա, որ Հարավի ուղղությամբ են խփել։ Խերխան գյուղի տղերքը դիրքերում էին, իրենց հերթափոխի օրն էր։ Հերհերի ու մեր գյուղի տղաների հետ պատրաստվեցինք, արագ կազմակերպվեցինք, որ եթե սկսվի պատերազմը, գնանք: Ընդ որում, դիրքեր բարձրանում էինք ոտքով, վառելիք չկար»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

«321» մարտական դիրքի անձնակազմը մի քանի անգամ կասեցրել է ադրբեջանական զորքի առաջխաղացումը, այդ ուղղությամբ կրել բազմաթիվ կորուստներ։ 

«Տղերքը լավ ջարդ են տվել, դրա համար իրենց կողմից առաջխաղացում չի եղել»,- ասում է Արտակ Դանիելյանը։ 

Նրա խոսքով՝ երբ հաջորդ օրը կեսօրին զինադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոշ ժամանակ անց նկատել են, որ ադրբեջանցիները փորձում են շրջանցել հայկական դիրքերն ու առաջանալ դեպի խաղաղ բնակավայրեր։ Տեղային մարտ է ընթացել, որի ժամանակ պարանոցի շրջանում դիպուկահարի կրակից ծանր վիրավորում է ստացել համայնքի ղեկավարը։

«Ինձ այդ տարածքից հանել է փոքր եղբայրս՝ Անդրանիկը, նույն օրը տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Առանց վիրահատության այնտեղ մնացել եմ 2 օր։ Այդտեղ ինձ տեսակցության եկավ Սևակը, հուսադրեց, որ ամեն բան լավ կլինի, ասաց՝ «կարևորը ողջ ես, կլավանաս»: Սեպտեմբերի 22-ի առավոտյան Կարմիր խաչով ծանր վիրավորների հետ տեղափոխել են Ստեփանակերտ։ Փաստորեն վիրավորումն այնքան ծանր է եղել, որ բժիշկն ասաց, որ առաջին անգամ պետք է այսպիսի վիրահատություն կատարի, իսկ դրա համար համարձակություն էր պետք։ Հետո ոչինչ չեմ հիշում, աչքերս բացել ու տեսել եմ Երևանում եմ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում»։ 

Դանիելյանն այստեղ վիրահատվել է, ոտքի կանգնելու համար նրան երկար ժամանակ էր պետք։ Արցախից ոչ մի լուր չուներ, քանի որ հիվանդանոցում հիմնականում եղել է դեղերի ազդեցության տակ։ Միայն Արցախի հայաթափումից հետո է ավագ եղբայրը պատմել եղելությունը։ 

«Դա մի անբացատրելի զգացողություն էր։ Երկիրը հայ պահելու, մեր երեխաներին հայ մեծացնելու համար ինչպիսի զրկանքների միջով անցանք, որքան զոհեր ունեցանք, բայց ելքը սա էր»,- վիրահատությունից հետո հազիվ է մտքերն արտահայտում մեր զրուցակիցը։

Արտակն Արսենից ու իր կողքին պառկած վիրավորներից է հետաքրքրվել գյուղի ու վաշտի տղերքից, քանի որ օրեր շարունակ նրանցից ոչ մի լուր չի ունեցել։ 

«Ամեն լուրն ինձ համար մի հարված էր, որովհետև չգիտեի, որ պատերազմից ու գաղթից բացի պայթյուն է եղել բենզինի պահեստում։ Մեր գյուղում 25 տարեկան մի տղա կար՝ Նարեկ Ավագյանը, որ կամավոր ցանկությամբ եկել զենք է ստացել ու մինչև վերջ եղել է մեր կողքին, ասացին՝ «չկա», հետո լսեցի Սևակի լուրը։ Ասացի՝ «ո՞նց կարող էին զոհված լինել», եղբայրս ասաց, որ «աղետի հետևանք է, առայժմ նորություն չկա»։ Շատ եմ ազդվել Նարեկի ու Սևակի հետ կատարվածից»,- ասում է նա։ 

Իր փրկությունն Աստծո հրաշք համարելով՝ Արտակ Դանիելյանն առայժմ շարունակում է իր բուժումները, տուն վերադարձի հավատը չկորցնելով…

 

«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի
Ամենադիտված