ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գերազանցել է ինքն իրեն` ադրբեջանական նարատիվների տարածման ծավալով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Ազգային ժողովում, ներկայացնում էր կառավարության ծրագիրը և ադրբեջանական նարատիվներ տարածելու իր հմտությամբ` գերազանցել է անգամ ինքն իրեն։

Նախ, Փաշինյանը հակասություններ գտավ պատմական և իրական Հայաստանների միջև, հայտարարեց, որ դրանք ոչ միայն համատեղելի չեն, այլ հաճախ հակոտնյա են միմյանց, անգամ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Այս կերպ Փաշինյանը ոչ թե բաժանարար գիծ է դնում պատմական և իրական Հայաստանների միջև, այլ փորձում է ապացուցել սեփական կուսակցության և անձամբ իր` ապիկար ու դավաճանական գործունեությունը։ Փաշինյանը նաև շարունակեց մեղադրանքների տարափ տեղալ Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ սկսած 2021 թվականից Ռուսաստանը փորձել է Հայաստանում հեղաշրջում, զինված ներխուժում, ներքաղաքական լարվածություն մտցնել։

Մեղադրանքների մի շարք էլ ուղղված էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ըստ էության, Փաշինյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ խաղաղապահներ Հայաստան բերելով, ի վերջո, Հայաստանը վերածվելու էր խամաճիկ պետության և վերանալու էր երկրի երեսից։

Շարունակելով պնդել, որ Տավուշում հանձնելիք 4 գյուղերը ադրբեջանական են, Նիկոլ Փաշինյանը` նաև զբաղեցնելով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, ի սկզբանե հանրությանը ահաբեկում է պարտությամբ՝ նշելով, թե պատերազմի դեպքում հայկական բանակը պարզապես շանս չունի կռվելու ադրբեջանական զինված ուժերի դեմ։

Այս կերպ, առաջին հերթին, Փաշինյանը հարվածում է զինվորականությանը։ Հարկ է ընդգծել, որ նիստին ներկա ընդդիմադիր երկու խմբակցություններն ամենևին էլ իրենց նեղություն չտվեցին խիստ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին և նեղը գցել նրան, փոխարենը դա բարեհաջող կերպով իրականացրին լրագրողները` միջանցքում ճեպազրույցի ժամանակ այնպիսի «օյին» դնելով վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխին, որ վերջինիս լեզուն երբեմն կապ էր ընկնում և չէր կարողանում ողջամիտ պարզաբանումներ տալ իր հակահայկական կեցվածքի համար։

Նանե Ավետիսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular