ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միշտ հաճելի է վերադառնալ երկրորդ հայրենիք». Եվա Գևորգյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայազգի ռուս դաշնակահարուհի, ավելի քան 50 միջազգային մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը երևանյան համերգից հետո կիսվել է տպավորություններով:

«Երևանյան համերգը հրաշալի էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և ականավոր մաեստրո Անդրեյ Բորեյկոյին: Միշտ հաճելի է վերադառնալ երկրորդ հայրենիք»,- գրել է դաշնակահարուհին իր ինստագրամյան իր էջում։

Եվա Գևորգյանը Մոսկվայի կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոցի սան է, սովորել է պրոֆեսոր Նատալյա Տրուլի դասարանում, ավելի քան 50 միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող և դափնեկիր է, միջազգային երաժշտական փառատոների մասնակից։ 2021 թվականին նրան շնորհվել է «Յամահայի երիտասարդ արտիստ»-ի կոչում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular