Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անցան փոխհրաձգության. ի՞նչն է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման պատճառը» 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի սկզբին իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վատթարացել է, գրում է iz.ru-ն: Նախ, Բաքուն է հայտնել, որ հարևանը սկսել է զորքեր, զրահատեխնիկա և հրետանի տեղափոխել շփման գիծ։ Երևանում, ի պատասխան, հայտարարել են, որ իրենք բոլոր իրավունքներն ունեն իրենց տարածքում պաշտպանական գծեր կառուցել։ Այնուհետև կողմերը գրեթե ամեն օր սկսել են մեղադրել միմյանց  ինտենսիվ կրակոցների համար: Բացի այդ, կողմերը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Այսպես, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանն ասել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ հնարավոր չի եղել ընդհանուր հայտարարի գալ: «Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,- ընդգծել է նա։ Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հիշեցրել է, որ Բաքուն հայկական բանակի «ագրեսիվ զինումը» սպառնալիք է համարում։ «Որպեսզի ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին, Հայաստանը պետք է խուսափի սադրիչ քայլերից։ Ադրբեջանը վճռականորեն կճնշի իր դեմ ուղղված սպառնալիքները»,- զգուշացրել է նա։

Քաղաքագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ Բաքուն փորձում է վերադարձնել Տավուշի մարզի այն ութ գյուղերը, որոնք հայկական կողմն իր վերահսկողության տակ է վերցրել 1990-ականների սկզբին։ «Փաշինյանի կառավարությունը պատրաստ է զիջելու, բայց դրան դեմ են մի շարք հայկական հասարակական միավորումներ, վետերանների կազմակերպություններ, ընդդիմադիր կառույցներ։ Ըստ այդմ, Բաքուն սրում է իրավիճակը։ Ադրբեջանը կարծես թե իր հարևաններին ընտրության առաջ է դնում՝ կա՛մ ուժային սրացում, պատերազմ և գյուղերի կորուստ, կա՛մ պարզապես դրանց խաղաղ փոխանցում առանց զոհերի»,- նշել է նա։
Կովկասագետ Ստանիսլավ Տարասովն էլ ասել է, որ տարածաշրջանում պայմաններ են ստեղծվում լայնամասշտաբ սրացման համար։ «Հայաստանը մոտենում է Արևմուտքին, առայժմ խոսք է գնում առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասին, բայց ապագայում կարող ենք տեսնել նաև ակտիվ ռազմատեխնիկական և պաշտպանական համագործակցություն։ Հասկանալի է, որ դա կտրականապես դուր չի գալիս ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև՝ Իրանին, Թուրքիային ու Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, կան սահմանափակող գործոններ: Օրինակ, Ադրբեջանի բարգավաճումը կառուցված է Եվրոպային էներգառեսուրսների վաճառքի վրա։ Եթե  Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի, ապա էներգետիկ ռեսուրսներ մատակարարելու տեղ չի լինի, երկրի տնտեսությունը կփլուզվի, ուստի Ադրբեջանը զգույշորեն կգործի»,- բացատրել է նա։

Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված