Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1993թ. ադրբեջանցիները մեծ կորուստներ տալով թողել են Քելբաջարի շրջանը. պատմության այս օրը (05 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ապուրի համաշխարհային օր, Կորեա՝ Ծառ տնկելու օր, Մալայզիա, Հոնգկոկ, Մակաո և Չինաստան՝ Հանգուցյալների հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840– ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս է Ղազարոս Աղայանը:

1869 –ծնվել է դերասան Արշակ Հարությունյանը:

1913 – ծնվել է նշանավոր դերասան Ազատ Շերենցը:

1920- Ղարաբաղում ընթացել են հայ ադրբեջանական մարտեր, որոնց ընթացքում գեներալ Սալիմովի ադրբեջանական բանակը գրավել է մի շարք հայկական գյուղեր, իսկ գնդապետ Քյազումբեկովի ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը:

1924 –ծնվել է բանաստեղծ, առակագիր, մանկավարժ Վարազդատ Բագրևանդցին (Հակոբյան):

1953- Երևանում բացվել է Հոհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

1984 – ծնվել է երգերի հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ Արամ MP3-ն:

1986 –վախճանվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:

1993 – վախճանվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը։

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, հասել են Օմարի լեռնանցք։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով, անցել է Մռավի լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը։

2002-տասը հազարից ավելի մարդ է հավաքվել Ազատության հրապարակում և դատապարտել «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակումը:

2006-կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում կայացել է Էնդի Ոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի առաջին հանրային դիտումը:

2016-ապրիլյան պատերազմի ժամանակ գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ հետո՝ ժամը 12-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

2018- Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց, մի քանի քաղաքացիներ գետնին նստած պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար են հավաքել։

2022- Երևանում՝ ֆրանսիայի հրապարակում, ընդդիմությունը անց է կացրել հանրահավաքի ի պաշտպանություն Արցախի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 56 – Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմել են առաջին Հռոմեական եռապետությունը:

1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվել է որպես Բյուզանդիայի կայսր:

1242 —տեղի է ունեցել Սառցամարտը Չուդսկի լճի վրա Ալեքսանդր Նևսկու ղեկավարած նովգորոդցի-վլադիմիրցիների բանակի և Լիվոնյան օրդենի ասպետների միջև:

1340 —Ջիբրալթարի նեղուցում արաբական նավատորմը ջախջախել է իսպանական էսկադրան:

1398 —Գոտլանդ կղզուց գերմանացիները դուրս են մղել պարիտներին՝ վիտալիական եղբայրներին:

1453 —թուրքական սուլթան Մահմուդ 2-րդը շրջապատել է Կոնստանտինապոլիսը, որը հաջողվել է գրավել միայն մայիսի վերջին:

1588 –ծնվել է անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը: 

1652 —Բարեհուսո հրվանդան է հասել Յանա Վան Ռիբեկի ղեկավարած արշավախումբը:

1722 —ադմիրալ Յակոբ Ռոգտևենի արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է Զատիկի կղզին:

1732 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարը:

1792 — Ջորջ Վաշինգտոնը առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառել է վետոյի իր իրավունքը:

1793 —Փարիզում Ժան Պոլ-Մարատը ընտրվել է Յակոբինյան ակումբի նախագահ:

1794 —Փարիզում Ռոբեսպիեռի հրամանով մահապատժի են ենթարկվել յակոբինցիների առաջնորդներ Ժորժ Դանտոնը, Քամիլ Դեմուլենը և այլոք:

1815 —Ինդոնեզիայի Սումբավա կղզում ժայթքել է Տամբորա հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 92000 մարդ:

1818-Չիլիի Սանտյագո քաղաքի մոտ Խոսե Մարտի հարավամերիկյան բանակը ջախջախել է իսպանական բանակին: -Փարիզում բարոն Կարլ դե Դրեզը ցուցադրել է իր ստեղծած առաջին երկանիվանի փոխադրամիջոցը, որը հանդիսանում է հեծանիվի նախատիպը:

1895 —Օսկար Ուայտը դատարանում չի կարողացել ապացուցել զրպարտանքի փաստը և պարտվել է մարքիզուհի Կուինբերին, որը նրան մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ:

1908 – ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Բեթ Դեյվիսը:

1908- ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1913 —Նիլս Բորը ավարտել է իր «ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մասին» գիտական հոդվածը, որը սկիզբ է դրել քվանտային տեսությանը:

1918 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճապոնական բանակի ափհանում Վլադիվոստոկում:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը ստորագրել է օրենք, ըստ որի գերմանական հարձակման գլխավոր նպատակ է դարձել Կովկասի նավթը:

1946- տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո խորհրդային զորքը հեռացել է դանիական Բորնհոլմ կղզուց:

1951 —ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մահվան դատավճիռ է կայացրել Ջուլիուս և էտել Ռոզենբերգների նկատմամբ ԽՍՀՄ-ի համար ատոմային ռումբի հարցով լրտեսության մեղադրանքով:

1955 —Ուինստոն Չերչիլը դադարել է լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ:

1964 – վախճանվել է ամերիկացի ռազմական գործիչ, բանակի գեներալ Դուգլաս Մակարթուրը:

1977 —ԽՍՀՄ-ի Վոլժսկու ավտոգործարանի հոսքագծից իջել է առաջին ВАЗ-2121-ը՝ «Նիվա»-ն:

992 — Բոսնիա և Հերցեգովինան հայտարարել է Հարավսլավիայի կազմից իր դուրս գալու մասին, սկսվել է Սարաևոյի շրջափակումը:

1998 — շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):

Կ. Խաչիկյան

Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Ժողովուրդ» Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» Դոլարը թանկանում է ռուբլին նվազումՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն
Ամենադիտված