Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր](/timthumb.php?src=disc/02-04-24/d41f64e815a90feb3a375376a652a7de.jpg&w=780)
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Աստանայում բանակցություններ է վարել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։