12-ամյա տղան կրակել է աշակերտների վրա՝ սպանելով իր հասակակցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![12-ամյա տղան կրակել է աշակերտների վրա՝ սպանելով իր հասակակցին](/timthumb.php?src=disc/02-04-24/7281fb654fe03070fccd086133ff76c8.jpg&w=780)
Ողբերգությունը տեղի է ունեցել ֆինական Վանտաա քաղաքի դպրոցում. 12-ամյա պատանին կրակել է դպրոցականների վրա՝ սպանելով իր հասակակցին։ Եվս երկու երեխա լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, գրում է Reuters-ը։ Կասկածյալը բռնվել է։
Նման արարքի պատճառը, հրազենը դպրոց տանելն ու մյուս մանրամասները ճշգրտվում են:
Դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ունի մոտ 800 աշակերտ և 90 աշխատակից։ Vantaa-ն Ֆինլանդիայի չորրորդ ամենամեծ քաղաքն է, որի բնակչությունը կազմում է ավելի քան 200,000 մարդ: