Արհեստական բանականությունն ընդդեմ Ռուսաստանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Արհեստական բանականությունն ընդդեմ Ռուսաստանի](/timthumb.php?src=disc/02-04-24/6fb78267c01023750b5cde1f3e350f2c.jpg&w=780)
Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին գնալով ավելի արդյունավետ են դառնում: Այդ հարձակումներն իրականացվում են արհեստական բանականության միջոցով. վերջինս օգնում է ուկրաինական անօդաչուներին ճշգրիտ ընտրել թիրախը և խուսափել էլեկտրոնային պայքարի համակարգերի հետապնդումներից, հայտնում է CNN-ը։ Փորձագետները նշում են, որ վառելիքի պահեստավորման օբյեկտների վրա հարձակվելու փոխարեն Ուկրաինան թիրախավորում է մղման կայանքները, որոնց պատշաճ շահագործման համար անհրաժեշտ են արևմտյան տեխնոլոգիաներ, որոնք Ռուսաստանի Դաշնության համար դժվար է գնել պատժամիջոցների պայմաններում։ Փորձագետները կարծում են, որ նման հարձակումները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա, քան ներկայիս արեւմտյան պատժամիջոցները: