Ստամբուլում հրդեհի զոհերի թիվը հասել է 27-ի (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ստամբուլում հրդեհի զոհերի թիվը հասել է 27-ի (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/02-04-24/0e4d060ec3f34fab6817c623b5320b48.jpg&w=780)
Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 27 մարդ է մահացել։
Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ 8 մարդ է տուժել, նրանցից 7-ի վիճակը ծանր է։
Ըստ «Hürriyet» թերթի` կրակը տարածվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում 16–հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում։
Ակումբը փակվել էր սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նշվում է, որ հրդեհից առաջ բեմի մոտ պայթյուն է որոտացել։
Տեսանյութն՝ այստեղ։