«Դվին հյուրանոցային համալիր»-ը կարծում է, որ «գոլդ» համարանիշների աճուրդի արդյունքն օրինաչափ չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![«Դվին հյուրանոցային համալիր»-ը կարծում է, որ «գոլդ» համարանիշների աճուրդի արդյունքն օրինաչափ չէ](/timthumb.php?src=disc/02-04-24/74dbc745220bc19ebb624c2f5bc42b5f.jpg&w=780)
«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն ներկայացուցչական կարիքները հոգալու համար մասնակցել է 000 OO 01 համարանիշի ձեռքբերման համար կազմակերպված աճուրդին:
Այժմ իրավաբանական խումբն աճուրդի արդյունքներն անվավեր ճանաչելու և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու համար հայց է ներկայացրել դատարան:
Պարզաբանում ենք, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ աճուրդի արդյունքն օրինաչափ չէ,-նշված է համալիրի հայտարարությունում: