Դամասկոսում իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ․ Վարդան Ոսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում խոսք է գնում այն մասին, որ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ։
Ընդ որում, որպես իրանական պատասխան գործողության թիրախ են դիտարկվում նաև իրանական սահմանի մոտակայքում՝ բռնազավթված Արցախի Հանրապետության Կովսականի շրջանում, տեղակայված իսրայելական հետախուզական ենթակառուցվածքները։
Հիշեցնեմ, որ արհեստածին Ադրբեջանի տարածքում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը պատասխան հարվածի թիրախ դարձնելու կոչ էր արել Իրանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից մեկը։