Արտուշ Պոլեյանը՝ երիտասարդ վոկալիստների համառուսաստանյան մրցույթի մրցանակակիր
ՄՇԱԿՈՒՅԹ![Արտուշ Պոլեյանը՝ երիտասարդ վոկալիստների համառուսաստանյան մրցույթի մրցանակակիր](/timthumb.php?src=disc/02-04-24/2cc9ffa163e8c477f0bc8b20eead870a.jpg&w=780)
Արտուշ Պոլեյանը Նադեժդա Օբուխովայի անվան երիտասարդ վոկալիստների 11-րդ համառուսաստանյան բաց մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի:
20-ամյա Արտուշը Կուրսկից է, ունի հազվագյուտ ձայն (արական սոպրանո)։ Նա արժանացել է նաև հանդիսատեսի համակարանքի մրցանակին` միանգամից դառնալով ունկնդիրների սիրելին:
Նադեժդա Օբուխովայի անվան Համառուսաստանյան առաջին մրցույթի հաղթողը, Մարիինյան թատրոնի մեներգչուհի Եկատերինա Սեմենչուկը սահմանել է իր մրցանակը, որի հաղթողը ևս Արտուշ Պոլեյանն է: