Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն անձամբ թիրախավորել է լրատվամիջոցին. երեկվա կատակի հետքերով․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծուփոքր թիմակիցներ երեկ առավոտից թիրախավորել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը:

Պարզվում է՝ հեղափոխական իշխանությունները շատ հեռու են հումորից ու խիստ ծանր էին տարել «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլիմեկյան կատակները:

ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական ՊՈԱԿ-ը (հանրության շրջանում առավել հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ), ԱԺ պատգամավորները, ՔՊ փոխնախագահը և շատ ու շատերը թիրախավորված քննադատում էին մեզ: Իսկ ինչն էր պատճառը. «Ժողովուրդ օրաթերթ»-ը ինչպես ամեն տարի, ապրիլի 1-ին կատակ-հոդվածներ էր հրապարակել, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ԱԱԾ են հրավիրել՝ դատավորների անկախությանը խոչընդոտելու համար, Ակադեմիական քաղաքի ծրագիրը չեղարկվել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ԵՄ և Փաշինյան եռակողմ հանդիպմանը տեսակապով կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը, որ ՔՊ-ն որոշել է անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ Փաշինյանը կուսակցության հրատապ նիստ է գումարել, իրավիճակը թուլացնելու համար որոշում է կայացրել հրաժարական տալ։

Բայց լրահոսի տարբեր հրապարակումներից ՔՊ-ականներին վրդովվեցրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին մեր կատակը ու որոշել են չարությամբ պատասխանել հումորին:

ՔՊ-ականների ֆեյսբուքյան էջերում «Ժողովուրդ» օրաթերթին ողջ օրը թիրախավորելուց, ֆեյքային գրոհներ կազմակերպելուց հետո օրվա վերջում ակցիային միացավ նաև Փաշինյանի ընտանեկան թերթի առցանց տարբերակը և չարությամբ, քենոտ ու խիստ ցայտնոտային անդրադարձ կատարեց մեր կատակներին:

Հատուկ Նիկոլ Փաշինյանի համար ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ երեկ մեր ընթերցողին առավոտյան 8:03-ին նախապես տեղեկացրել էինք, որ եթե օրվա ընթացքում մեր կայքում նյութերի վերջում հանդիպեք «կ» տառը, ապա դա կատակ է, լուրջ չվերաբերվեք և կանխավ հայցել էինք բոլորի ներողամտությունը: Բայց այդ փաստը անբարեխղճորեն անտեսվել է Փաշինյանի կողմից:

Ավելին, երբ տեսանք, որ մեր հրապարակումներից մի քանիսը երկրի սահմաններից դուրս՝ միջազգային ԶԼՄ-ներով են տարածվում՝ ինչպես ավանդաբար, հարկ համարեցինք մինչև օրվա կես ևս մեկ պարզաբանմամբ հանդես գալ՝ բացատրելով կատակի չարաճճի օրվա խորհուրդը Հայաստանում:

Ուշագրավ է, որ 13 տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթն ավանդույթի համաձայն նման կատակներ գրում է բոլոր ապրիլի 1-ի օրերին, բայց երբեք ոչ մի ղեկավարություն կամ կատակի հասցեատեր նման մաղձով չի ընդունել հումորը, ինչպես Նիկոլ Փաշինյանը:

Մենք հանգիստ ենք տանում իշխանության ջղաձգումները, նաև վարչապետ հոդվածագրի, կին խմբագրի ստեղծագործությունները, նույնիսկ վիրավորանքները, և փոխադարձաբար մենք թույն ու մաղձ չենք տարածել ու չենք տարածի որևէ ուղությամբ: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի ստախոսությունները բացահայտում ենք և կբացահայտենք շարունակաբար:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սպասվում է շատ ուժեղ բուք, ձյունԱյսօր կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և քաղաքացիական անձանց շինծու դատավարությունըԸնդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները Գևորգ Պապոյանը խաբե՞լ է հանրությանը Փաշինյանն ու Ալիևը միասնական են ևս մեկ հարցում. նրանք շատ վտանգավոր խաղ են սկսել․ «Փաստ»22-ամյա Արմինե Ռ․-ն հայտնաբերվել է մահացածԱնահիտ Ավանեսյանին կհանե՞ն ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ Սահարա անապատում առաջին անգամ  ձյուն է տեղացել․ պատմության այս օրը (18 փետրվար)Ստոկհոլմյան համախտանի՞շ, թե՞ դավաճանություն Հայաստանին․ «Փաստ»Անջատումներ կլինեն փետրվարի 18-ին«Ամեն օր Աստծուց ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել». Կարեն Գրիգորյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը․ «Փաստ»Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կմիավորվեն արհեստագործական ուսումնարանները․ «Փաստ»Անասնագոմում 31-ամյա տղամարդ է ինքնասպան եղելՀՀ և Ղազախստանի համատեղ հատուկ գործողության շրջանակում Երևանում ձերբակալվել է 41 կիբերհանցագործ Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»Մահից առաջ զորամասում վեճ է եղել. նոր մանրամասներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ»Աննախադեպ աճ՝ ռուբլու շուկայումՑավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ»Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ»«Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» Փաշինյանը մտափոխվել է․ «Հրապարակ» Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին. «Փաստ»Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը. «Ժողովուրդ» Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը․ «Հրապարակ» Դեսպանը հետ կկանչվի՞. «Փաստ»Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ» Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ» Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. «Փաստ»Սևակը ընտանիքի կրտսեր որդին էր․ մանրամասներԶինծառայողի դի է հայտնաբերվել Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ, այնուհետ՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող Ուկրաինան ոչինչ չգիտեր Սաուդյան Արաբիայի բանակցությունների մասին և չի ճանաչի դրանք․ Զելենսկի Լավրովը հայտարարել է Ուկրաինային տարածքային զիջումներ անելու անհնարինության մասին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա Որ հասցեներում ջուր չի լինի «Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն 37-ամյա Արթուր Ա․-ն կյանքից հեռացավԹենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում Ո՞վ է Նոր Հաճնում ինքնասպան եղած տղամարդըՀարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետը Ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով. սպասվում են ձյան տեղումներԻջևանի Կայանավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել ուկրաինական տարածքում
Ամենադիտված