Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հարցում են ռուս սահմանապահները խանգարում Փաշինյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն «Ռուս սահմանապահները խանգարում են Փաշինյանին՝ գրկաբաց ընդունել թուրքերին» վերնագրով հոդվածում գրում է, որ հակառուսական տրամադրությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները որոշել են 2024 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի ԱԱԾ-ի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Միաժամանակ, ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին խոսք չկա։

Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Մի՞թե սա հերթական ցուցադրական հակառուսական քայլ է, որը շարունակություն չի ունենա։ Իսկ գուցե կա այլ նպատա՞կ։ Եվ հետո, Ռուսաստանին ինչո՞ւ է հետաքրքրում՝ այնտեղ կան, թե չկան սահմանապահներ։ Ինչո՞ւ են, ընդհանրապես, 90-ականների սկզբին այնտեղ սահմանապահներ ուղարկել։ Ծածկելո՞ւ հայերի թիկունքը՝ պաշտպանելով Թուրքիայից։

«Դա ավելի շուտ արտացոլում էր ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հատուկ դերը հետխորհրդային տարածքում, երբ Մոսկվան մի շարք երկրներում պահպանեց որոշակի գործառույթներ, որոնք նախկինում իրականացնում էր միութենական կենտրոնը,- բացատրել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,- որոշ նմանություններ կարելի է տեսնել ռուս սահմանապահների դերի մեջ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի պաշտպանության գործում մինչև 2005 թվականը։ 1990-ականներին նախկին ԽՍՀՄ սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահների ներկայության հաստատման փաստարկներից մեկն էլ այն էր, որ հետխորհրդային պետությունների հետ Ռուսաստանի՝ անհրաժեշտ մակարդակով սահմանի ստեղծումը կպահանջեր լուրջ ծախսեր հենց Ռուսաստանի համար: Բացի այդ, դա, իհարկե, եղել է Հայաստանում Մոսկվայի ազդեցության գործիքներից մեկը»։

svpressa.ru.- 30 տարվա ընթացքում նրանք արդեն պատրա՞ստ են իրենց պաշտպանել։ Թե՞ սահմանապահներին Ռուսաստան վերադարձնելու փորձը զուտ քաղաքական քայլ է, իսկ իրականում նրանց փոխարինող չկա։

- Կարելի է նշել, որ վերջերս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խումբը զեկույց է ներկայացրել, որում, մասնավորապես, խորհուրդ է տվել Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության աշխատակիցներին՝ գործուղվել հայ սահմանապահների հետ համատեղ աշխատանքի սահմանային անցակետերում: Հասկանալի է, որ նման առաջարկը, ի թիվս այլ բաների, կապված է Հայաստանի վրա արևմտյան խաղացողների ազդեցությունն ուժեղացնելու և Երևանին սահմանային անվտանգության որոշ երաշխիքներ տալու ցանկության հետ։ Բայց անուղղակիորեն դա նաև արտացոլում է արևմտյան քաղաքական գործիչների այն ընկալումը, որ Հայաստանի սահմանները պաշտպանելու սեփական հնարավորություններն այս պահին կարող են բավարար չլինել։

svpressa.ru.- Հայաստանի համար իմաստ ունի՞ պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը։ Նրանք, կարծես թե, հաշտվել են...

- Նախկինում նկատվում էր լարվածության որոշակի նվազում Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Երևանը պատրաստ է այդ սահմանը բաց թողնել այնպես, ինչպես, օրինակ՝ ԵՄ երկրների միջև է։

svpressa.ru.- Մեզ համար ի՞նչ նշանակութուն ունի մեր ներկայությունը կամ Հայաստանի սահմաններից հեռանալը։

- Դա, ի թիվս այլ բաների, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության գործոններից մեկն է։

svpressa.ru.- Կա՞ զգացողություն, որ Փաշինյանը միտումնավոր է մերկացնում սահմանը և ցանկանում է հակամարտություն հրահրել, որում Ռուսաստանը որևէ կերպ չի կարող օգնել, որպեսզի մեղադրի նրան ոչ պիտանի լինելու մեջ, հանի ռազմաբազան և դուրս գա ՀԱՊԿ-ից։ Կօգտվե՞ն, արդյոք, Բաքուն և Անկարան ստեղծված իրավիճակից։

- Ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերանայել «խաղի կանոնները» հօգուտ իրեն և ամրապնդել իր բանակցային դիրքերը Մոսկվայի հետ քաղաքական սակարկություններում։ Բայց դա չի նշանակում, որ նա կենտրոնացած է Ռուսաստանի հետ կապերի անհապաղ արմատական խզման վրա։ Նման մարտավարության դրսևորումներից է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունը, թե «մեծ կասկածներ» կան, որ ռուս սահմանապահները ակտիվորեն կգործեն Անկարայի և Երևանի միջև հիպոթետիկ հակամարտության դեպքում, բայց, միևնույն ժամանակ, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին խոսք չկա:

«Շատ դժվար է տրամաբանություն գտնել Հայաստանի իշխանությունների գործողություններում՝ ելնելով Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, - նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,- զգացմունքներն ու զայրույթը ճնշել են այդ պետության հանրային քաղաքականությունը, և պատերազմում վերջին պարտությունը սառը ցնցուղի դեր չի խաղացել։ Ռուսաստանը լռել յայն միշտ էլ եղել է հայկական պետության երաշխավորը։ Թուրքիան Հյուսիսատլանտյան աշխարհի մի մասն է, և Ռուսաստանի կողմից Հայաստանի սահմանների պաշտպանությունը այդ կողմից ճնշումը կանխելու փորձ է։ Ավելին, Ադրբեջանը հայկական պետության կողմից բաժանված է երկու անկլավների, և եթե այդ պատնեշը վերանա, ապա Թուրքիան կարող է ելք ստանալ դեպի Կասպից ծով, իսկ հետո ավելի հեռու՝ Թուրանի գոտի մինչև Ղազախստան։

Իհարկե, Ռուսաստանի շահերից չի բխում ՆԱՏՕ-ի և իր ամբիցիաները չթաքցնող Թուրանական աշխարհի առաջնորդի մուտքը դեպի իր սահմանները: Բայց և Հայաստանին իր կամքին հակառակ պաշտպանելը չափազանց դժվար է։ Հայաստանը տարածաշրջանում ունի մեկ հետևողական դաշնակից, և դա Իրանն է, որի համար Ադրբեջանի հզորացումը մահվան պես մի բան է։ Միգուցե մեր իրանցի ընկերները կարողանա՞ն փոխարինել ռուսական ուժերին, որոնք արդեն ալերգիա են առաջացնում Հայաստանի ղեկավարության մոտ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համարՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) Երեւանում երթևեկության փոփոխություններ կլինեն. դրանք կգործեն ապրիլի 23-ից Ողբերգական դեպք. որդին հայտնաբերել է հոր դինՀռոմի պապի պաշտոնի համար վեց թեկնածու է պայքարում. NYP Գերմանիայում խոսել են Ուկրաինայի ապագայի մասին Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներումԱՄՆ-ում գնահատել են գաղտնի տվյալների արտահոսքի մասին տեղեկատվությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը Բացվել է Ֆրանցիսկոս Պապի կտակըԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Դի Կապրիոյի հուզիչ հրաժեշտը Հռոմի պապին․ «Նա փոխեց իմ աշխարհայացքը»Արեգակի բարձրացող ջերմաստիճանը ջերմոցային էֆեկտ կստեղծի Երկրի վրա. Planetary Science Սպասվում են հորդառատ անձրևներԻրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքըՀայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկովԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP Խոշոր վթար՝ Կոտայքում․ 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ ենՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Իրավիճակը լարվեց․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԱվանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերիցՊետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը «իշխանության ներքին լեգիտիմության հարցն է»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Կարևոր հայտարարություն՝ Քասախի և Պռոշյանի տրանսպորտի վերաբերյալ Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը 36 ժամյա ջրանջատումներ՝ նշված հասցեներում
Ամենադիտված