Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական դաշտի վակուումն ու ընդհանուր անվստահության մթնոլորտը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այդ մասին են վկայում պարբերաբար իրականացվող հարցումները։ Օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից վերջերս հրապարակված հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը 17 %-ի համար է նախընտրելի Նիկոլ Փաշինյանը։ Սակայն շատ փորձագետներ նշում են, որ իրականում դա բավական «ճոխ» թիվ է: Եվ իրոք, կան տեղեկություններ, որ այլ հարցումների համաձայն՝ վերջինիս վարկանիշը ավելի ցածր է։ Ու եթե առկա միտումը շարունակվի, ապա իշխանությունները կարող են լիարժեք սպառված համարվել ու դուրս մղվել ոչ միայն իշխանական «բարձունքներից», այլև քաղաքական դաշտից ընդհանրապես։

Իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն ու հակառակորդին անվերջ զիջումները հիասթափեցնում են նույնիսկ այն մարդկանց, ովքեր ժամանակին կուրծք էին ծեծում Փաշինյանի համար՝ համոզված լինելով, որ նա վերջապես կարդարացնի իրենց հույսերը։ Այս իրողությունը վստահաբար հասկանում են նաև իշխանությունները։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են այնպիսի «տրյուկներ» կիրառել, որ մարդկանց մանիպուլացնելու միջոցով կարողանան գոնե մի քիչ բարձրացնել իրենց վարկանիշը: Դրանով է պայմանավորված, որ, ի մասնավորի, Փաշինյանը մարզային այցելությունների շարք սկսեց, որի ընթացքում «հանկարծ» չարաշահումներ, խախտումներ էր հայտնաբերում, կախիչներ էր պոկում, ցնցուղներ հանում, իսկ դրան հետևում էին իբր կոռուպցիոն չարաշահումների դեպքերը։

Ավելին, որոշ պաշտոնատար անձինք ոչ միայն պաշտոնազրկվեցին, այլև նույնիսկ «հայտնվեցին» իրավապահների թիրախում։ Եվ չնայած այս տեսարանային գործելակերպը որոշ արդյունք տալիս է փոքրաթիվ մարդկանց շրջանում, բայց էականորեն չի կարող ազդել իշխանությունների վարկանիշի վրա։ Որոշ դեպքերում էլ ուղղակի ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ։ Միաժամանակ, ուշագրավ է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հարցման մասնակիցների 68 %-ը դժգոհ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքից։ Թերևս այս դժգոհությունը բնական է։ Ընդհանուր առմամբ, օրենսդիր մարմինը նաև քաղաքական դիսկուրսի և մտքերի փոխանակման հարթակ է, բայց գործող մեծամասնության պայմաններում խորհրդարանում քաղաքական միտքն ընդհանրապես բացակայում է։

Իշխանական պատգամավորները կա՛մ պարզապես Նիկոլ Փաշինյանի ասածներն են կրկնում, կա՛մ էլ ուղղակի հոխորտում են ընդդիմության հասցեին ու յուրաքանչյուր ձախողման մեջ մեղադրում նախկիններին։ Ոչ միայն չկան բովանդակային հարցադրումներ ու տեսլականի ձևավորում, այլև, բնականաբար, չի դրսևորվում իշխանական պատգամավորների անհատականությունը։ Չէր էլ կարող դրսևորվել, անկեղծ ասած: Ինչպես ընտրվելու ժամանակ էին նրանք, նույն քպականներից մեկի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի «ուսապարկի» դեր կատարում, այնպես էլ շարունակում են նույն դերը կատարել։ Իշխող քաղաքական ուժը ձևավորվել է ընդամենը մեկ մարդու քաղաքական ստվերի ներքո։ Եթե քաղաքական դաշտում չլինի նա, ՔՊ-ն ուղղակի կփլուզվի։ Իսկ դա, մեղմ ասած, շատ հեռավոր ապագայի խնդիր չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ապա պետության համար նա ոչ մի ձեռքբերում չի գրանցել, բացի կորցնելուց, հանձնելուց ու հանձնելը լեգիտիմացնելուց։

Հետևաբար, ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները միայն սպասարկում են այս օրակարգը: Ըստ այդմ, նրանց մնում է միայն գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց «գցելու» է... Մյուս կողմից էլ՝ հարցումները փաստում են, որ ընդդիմության վարկանիշը ևս բարձր չէ։ Ընդդիմադիր ուժերը պայքարի մի շարք փորձեր ձեռնարկել են, սակայն այդ պայքարի արդյունքներն այդպես էլ չեն կապիտալացվել։ Ուստի, ընդդիմադիր ուժերը նույնպես վերադիրքավորվելու և ավելի թարմ օրակարգով հանդես գալու խնդիր ունեն։ Ընդհանուր առմամբ, հանրության շրջանում հիասթափություն կա։ Ու պատահական չէ, որ քաղաքական գործիչներին չի վստահում նշված հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 60 %-ը։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտում վակուում կա, որը այդպես էլ բաց է մնում։ Ուղղակի հարցն այն է, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն ի վիճակի կլինեն լցնել այդ վակուումը։ Ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, մանավանդ որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկուկես տարի ժամանակ է մնացել։ Ու եթե նույնիսկ արտահերթ էլ չլինի, ապա հստակ է, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտնվելու են բացարձակ «խաղից դուրս» վիճակում: Սա՝ ամենամեղմ բնութագրմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրաշարժ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբԲժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համարՌուբլին թանկացել է, դոլարն՝ էժանացելԻնչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը. «Ժողովուրդ» Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ «Հրապարակ» Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ» «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ» Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ» Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ» Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել Գյուղում սուգ է․ 37-ամյա Սարգիսի հոգեհանգիստը կլինիԿկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը «Մանչեսթեր Սիթի»-ի յոթխաղյա առանց հաղթանակների շարքը ընդհատված է, «Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց, «Չելսի»-ն հաղթեց և բարձրացավ 2-րդ տեղը Բերման են ենթարկել Վարդան ԱյվազյանինԳողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորըՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է 2027 թ. ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն ՄալթայումԹուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել ՍիրիայումԱնօդաչու թռչող սարք որսալու համակարգ «Մոլոտ» Ինչպիսի եղանակ կլինիԿարինե Գևորգյան. Ռուսաստանն ունի երեք խոցելի կետ՝ Ղրիմը, Սիրիան և Հայաստանի 102-րդ բազանՆշվել է Հայաստանի իմիջին վնասող գործոնըՊետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնելԱրմավիր գյուղում դպրոց կկառուցվի Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակըԱլիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ1 զոհ և վիրավոր. ինչ է կատարվել Նուբարաշեն-Մասիս ճանապարհինՀայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը
Ամենադիտված